Խորհրդարանի մոտ ցույցը ցրելու համար ՆԳՆ-ն օգտագործել է ջրցան:
Ցուցարարներին ցրելու համար իրավապահները մի քանի անգամ օգտագործել են ջրցան մեքենաներ: Մինչ այդ ցուցարարներին նախազգուշացվել էր, որ նրանք պետք է ցրվեն:
Ջրցան մեքենան օգտագործելուց հետո հատուկ ջոկատայինները դուրս են բերել ցուցարարներին Զուբալաշվիլիի փողոցից, այնուհետև նույն կերպ «մաքրել» են Ճիճինաձեի փողոցը: Հետո էլ Ռուսթավելիի պողոտան:
Խորհրդարանի մոտ ձերբակալել են մի քանի ցուցարարի:
Ցույցի ցրման ընթացքում, խորհրդարանի շենքի մոտ մի քանի մարդ տուժել է: Չիտաձեի փողոցից տուժածներից մեկին դուրս են բերել ցուցարարների կողմից և տարել դեպի շտապօգնության մեքենա, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Խորհրդարանի բոլոր երեք մուտքերի մոտ մոբիլիզացված են հատուկ նշանակության ուժերը: Հատուկ ջոկատայինները փորձում են ցուցարարներից ազատել շենքի հարակից տարածքը: Հատուկ ուժերը տեղակայված են Չիտաձեի, Զուբալաշվիլիի փողոցներում և Ռուսթավելիի պողոտայում: Եվս մեկ այլ հատուկ ջոկատ հեռանում է օպերայի շենքի մոտից:
Ցուցարարների վրաններն ապամոնտաժվել են, սանմաքրման աշխատակիցները մաքրում են այսպես կոչված վրանային քաղաքը:
Ժամանակ առ ժամանակ հատուկ նշանակության ուժերի և ցուցարարների միջև առաջանում են բանավոր բախումներ, բայց ֆիզիկական բախում դեռևս տեղի չի ունեցել: Ցուցարարնեը գնալով քչանում են:
Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ կողմ քվեարկել սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսում էին 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրական համակարգին անցում կատարելը: Նոյեմբերի 17-ին ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին լայնամասշտաբ հանրահավաքների մեկնարկի մասին: