Ապրիլի 13-ից սկսած մինչև 15-ի երեկոյան Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում է առանց տեղումների տաք եղանակ: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +19, +24 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանում՝ +17, +22 աստիճան:
«Ապրիլի 15-ի երեկոյան ժամերից սկսած մինչև ապրիլի 16-ի օրվա երկրորդ կեսը սպասվում է տեղումներ, քամին կուժեղանա արևմտյան ուղղությամբ, օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +10, +15 աստիճան: Ապրիլի 17-ից սկսած կրկին եղանակը կպարզվի և կտաքանա:
Ապրիլի 13-15-ը Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան: Ապրիլի 16-ին անձրև կտեղա, ուժեղ քամին կփչի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +13, +15 աստիճան: Ապրիլի 17-ից սկսած եղանակը կտաքանա», – այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի ազգային կենտրոնից: