Մարտի 1-ից թույլատրվում է սոցիալական միջոցառումներ՝ հարսանիքներ, տարբեր խնջույքներ, ծննդյան տոներ և հոգեհացի արարողություն կազմակերպել: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

Միաժամանակ, նրա խոսքով, փակ տարածքում մեկ սեղանի շուրջ նստելու թույլտվություն ունեցողների թիվը վեցից կդառնա 10, իսկ բաց տարածքում՝ 10-ից կհասնի 15-ի։

«Ինչ վերաբերում է սննդի կետերին, ապա համակարգող խորհուրդը որոշել է փակ տարածքում մեկ սեղանի շուրջ նստելու թույլտվություն ունեցողների թիվը վեցից հասցնել 10-ի, իսկ բաց տարածքում՝ 10-ից՝ 15-ի։ Հյուրերի առավելագույն քանակի սահմանափակումը նույնպես հանվում է։

Ինչ վերաբերում է սոցիալական միջոցառումներին, ապա նույն տրամաբանությամբ, որը ես թվարկեցի, 10 հոգի փակ տարածքում սեղանի շուրջ և 15 հոգի բաց տարածքում կարելի է կազմակերպել սոցիալական միջոցառումներ, ինչպիսիք են հարսանիքները, երեկույթները, ծննդյան տոները, հոգեհացերը և այլն», – ասել է Գիորգի Ղիբրաձեն: