Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հունիսի 8-ին «Վրացական երազանքի» գրասենյակում, լրագրողներին ներկայացրեց «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարին: Ղեկավար դարձավ Վրաստանի էներգետիկայի նախարար` Կախա Կալաձեն:

«Այսօրվանից մենք սկսում ենք ակտիվ նախապատրաստությունները ընտրություններին, որին Վրացական երազանքը» կմասնակցի ինքնուրույն: Ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական, արդար ու խաղաղ միջավայրում: Այս ընտրություններով, մենք միջազգային հանրությանը ցույց կտանք, որ ժողովրդավարական գործընթացները Վրաստանում անդառնալի են», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Ըստ «Վրացական երազանքի» նախագահ` Գեորգի Կվիրիկաշվիլիի, Կախա Կալաձեն լավ կազմակերպչական հմտություններ ունի, կառավարման որակներ և փորձ:

«Կախա Կալաձեի կապիտանական ականավոր որակները շատ կարևոր են ապահովելու համար մեր արժանապատիվ հաղթանակը, որը նշանակում է մեր երկրի հաղթանակը», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Նա նաև նշել է, Վրաստանը պետք է համարժեքորեն անցնի նախընտրական շրջանը և հաստատի ժողովրդավարության բարձր չափանիշը, որը ցուցադրվել է նախագահական և տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ:

Նշենք նաև, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2016 թ.-ի հոկտեմբերի 8-ին:

Էդիտա Բադասյան