Դատարանը Մառնեուլի նախկին քաղաքապետ Թեմուր Աբազովին դատապարտեց նախնական կալանքի: Այս մասին Ռուսթավի դատարանից հաղորդում է «Առաջին ալիքի» լրագրողը:
Մառնեուլի նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացրեցին այսօր:
Վրաստանի դատախազության և ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մառնեուլի քաղաքում, քաղաքացու Էլչին Ալախվերդիևի հանդեպ նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի փաստով որպես մեղադրյալ ձերբակալել են Մառնեուլի քաղաքապետարանի քաղաքապետ, և նույն քաղաքացու ծեծի փաստով, սկսվել է քրեական հետապնդում` Վրաստանի Ազգային ժողովի
«Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովի նկատմամբ, «Վրացական երազանք» կուսակցությունից Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի անդամ Ռամին Ալախվերդիևի և Մառնեուլի քաղաքապետի բարեկամ, քաղաքացի Է.Գ.-ի նկատմամբ:
Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Մառնեուլի բնակիչը հրապարակավ նվաստացուցիչ ներողություն է խնդրում «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Մառնեուլի քաղաքապետի Թեմուր Աբազովի հասցեին վիրավորանք հասցնելու համար: Այս ամենի վերաբերյալ ռեպորտաժ թողարկեց ստուդիա «Մոնիտորը»: Ռեպորտաժում խոսքը գնում է այն մասին, որ մի մարդ, ով համարվում է նվաստացուցիչ վերաբերմունքի զոհը, մի քանի օր առաջ, Ռուսթավելի պողոտայում վիրավորանք է հասցրել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների նկատմամբ, ավելի ուշ սոցիալական ցանցում տարածվեց տեսանյութ, որտեղ նվաստացուցիչ իրավիճակում նա ներողություն է խնդրում: