Հայկական կողմի նախաձեռնությամբ` մայիսի 11-ին, Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև հեռախոսազրույց է կայացել:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերությունների առավել խորացման կարևորությունը:
Հայաստանի վարչապետն, իր հերթին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով՝ կարևոր է, երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին:
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպել մոտ ապագայում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից