Այսօր Վրաստանի խորհրդարանը սկսել է աշնանային նստաշրջանի աշխատանքները։Նստաշրջանի ընթացքում կարևորագույն օրենսդրական նախաձեռնություններից է Եվրամիության 12 հանձնարարականների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչի միջոցով Վրաստանի կառավարությունը փորձում է ստանալ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ՝ Ուկրաինայի և Մոլոդովայի նման։
Միաժամանակ Վրաստանի խորհրդարանը պետք է մի շարք կադրային որոշումներ կայացնի, դրանց թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ու անդամների և նոր հանրային պաշտպանի ընտրությունները։
Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ մտադիր է օգտագործել նիստը՝ կառավարությանն ստիպելու համար, որ կատարի ԵՄ բոլոր 12 հանձնարարականները: