Տարբեր մրցումներով ավարտվեց ձմեռային մարզական մրցաշրջանը Նինոծմինդայում:

Մարտի 29-ին, Նինոծմինդայի շրջանային վարչության մշակույթի և սպորտի բաժինը կազմակերպել էր մարզական միջոցառում` «Հրաժեշտ ջավախքյան ձմռանը»: Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ մրցակցություն տարբեր մարզաձևերով, այնպես-ինչպես ծանրության բարձրացում, ձգում, պարանի ձգում, բազկամարտ, դահուկավազք, շախմատ և այլ մարզաձևերով:
bory2

«Հրաժեշտ ջավախքյան ձմռանը» մրցաշարին մասնակցում էին 470 մարզիկներ: Ախալքալաքի շրջանը ներկայացնում էին 40, իսկ Ծալկայի շրջանը` 20 մարզիկ: Մնացած 410 մարզիկները Նինոծմինդայի շրջանից էին:

Թիմային մրցումներում առաջին տեղը գրավել է Նինոծմինդայի թիմը, երկրորդ հորիզոնականում` Ծալկան, իսկ երրորդում՝ Ախալքալաքի թիմը: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:
bory

Ըստ Նինոծմինդայի շրջանի մշակույթի և սպորտի ղեկավար` Վահե Իրիցյանի՝ տարեց տարի ավելի մեծ ուշադրություն է դարձվում սպորտին, քանի որ այն մեծացնում է երիտասարդների հետաքրքրությունը սպորտի նկատմամբ:

Բորիս Ղարսլյան