Հասարակություն 18 Փետրվարի, 2022 • Այսօր առավոտյան Վրաստանում 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Վրաստանի հարավում 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:34-ին: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 55 կմ հեռավորության վրա, Ծալկա քաղաքից 16 կմ հարավ-արեւմուտք (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան):

Փետրվարի 13-ի երեկոյան Վրաստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Էպիկենտրոնը Սամեբա գյուղից ոչ շատ հեռու էր՝ Դմանիսի մունիցիպալիտետում։ Երկրաշարժի հետևանքով շրջկենտրոնում վնասվել է դպրոցի շենքը և մոտ 20 տուն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝