Թիվ 18 մեծամասնական ընտրատարածքում (Ախալքալաք և Նինոծմինդա) արդեն ձեւավորվել են հատուկ ընտրական հանձնաժողովներ, որոնք կաշխատեն միայն ինքնամեկուսացվածների համար շարժական քվեատուփերով:
Ախալքալաքում և Նինոծմինդայում, մեկուսացված և կարանտինում գտնվող անձանց համար, արդեն ստեղծվել են լրացուցիչ ընտրատեղամասային հանձնաժողովներ: Հատուկ հանձնաժողովի ընտրատեղամասը՝ 18.40.71 համարի ներքո, Ախալքալաքում գտնվում է թիվ 1 հանրային դպրոցում: Նինոծմինդայում հատուկ ընտրատեղամասի համարը 18.41.38 է, այն գտնվում է հին հյուրանոցի շենքում: Հանձնաժողովներում կան 12-ական մարդ: Նախագահը, փոխնախագահը և քարտուղարը կլինեն տեղամասում, իսկ մնացածը կբաժանվեն մի քանի խմբերի և կուղևորվեն այն ընտրողների հասցեներով, ովքեր մեկուսացված են և մեկուսացման վայրից ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել:
Ըստ Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանի, հանձնաժողովի անդամներն արդեն վերապատրաստվել են, պատրաստված և ապահովված են համապատասխան հանդերձանքով:
«Դիմողների թվի վերաբերյալ տվյալները մենք ավելի ուշ կստանանք, մենք տվյալներ չունենք, քանի որ մարդիկ գրանցվում են ԿԸՀ-ում», – ասաց Հասմիկ Մառանգոզյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում խորհրդարանական ընտրությունների համար ձեւավորվել է 71 ընտրատեղամաս, որից 8-ը քաղաքում են, այդ թվում՝ հատուկ ընտարտեղամասը, իսկ մնացածը` գյուղերում: Ընտրատեղամասերը հիմնականում տեղակայված են դպրոցների շենքերում:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընտրությունների համար ձեւավորվել է 38 տեղամաս, որից 5-ը քաղաքում են, մնացածը՝ գյուղերում: