Հունվար-սեպտեմբեր ամիսներին տասը խոշորագույն արտահանող երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 76,9%: Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության վերաբերյալ նախնական տվյալները հրապարակում է «Սաքստատը»:

Ըստ վիճակագրության դեպարտամենտի, արտահանման լավագույն եռյակում առաջին տեղը՝ 355,3 մլն. ԱՄՆ դոլարով զբաղեցնում է Չինաստանը, երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 327.9 միլիոնով, իսկ երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 308.6 մլն. ԱՄՆ դոլարով:

Միևնույն ժամանակ, նախնական տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին տասը խոշորագույն ներմուծող գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 69,8%: Լավագույն եռյակում են. Թուրքիան՝ 981.6 մլն. ԱՄՆ դոլարով, Ռուսաստանը՝ 626.0 մլն. ԱՄՆ դոլարով և Չինաստանը՝ 509,6 մլն. ԱՄՆ դոլարով:

Ազգային վիճակագրության ծառայության նախնական տվյալների համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին տասը խոշոր առևտրային գործընկեր երկրների բաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառությունում կազմել է 70,4%: Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան 1 124,4 միլիոն ԱՄՆ դոլարով, Ռուսաստանը՝ 934,6 մլն. ԱՄՆ դոլարով և Չինաստանը՝ 864,9 մլն. ԱՄՆ դոլարով: