Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է ազարտային խաղերի մասին նոր օրենքը, որն արգելում է մոլախաղերի գովազդը, սահմանափակում է մոլախաղերը մեկ միլիոն մարդու համար և նախատեսում է առցանց խաղային ընկերությունների նոր հարկում։

Փոփոխությունների մի մասը, մասնավորապես ազարտային խաղերի գովազդի արգելքը, նախատեսված էր 2022 թվականի հունվարի 1-ին, սակայն քննադատությունից հետո հետաձգվել է և կգործի 2022 թվականի մարտի 1-ից։

Ըստ փոփոխությունների՝ խաղային բիզնեսի գովազդը ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկական տարածքում խստիվ արգելված է, մինչև 25 տարեկան անձանց համար խաղալն ամբողջությամբ կարգելվի, կփոփոխվի առցանց ազարտային խաղերի բիզնեսի հարկման մեխանիզմը:

Փոփոխություններ են կատարվում մի շարք օրենքներում, այդ թվում՝ նոր սահմանափակումներին զուգահեռ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելացվում են այդ սահմանափակումները խախտելու համար տույժերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի ֆինանսների նախարարը ազարտային խաղերի բիզնեսի համար նոր կանոնակարգ էր մշակել և ներկայացրել։