ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպական հանձնաժողովը Վրաստանը հայտարարել է հաջորդ տարի Զբոսաշրջության համաշխարհային օրվա ընդունող երկիր: Այս որոշումն ընդունել են Եվրահանձնաժողովի 38 երկրներ՝ կազմակերպության հանձնաժողովի 68-րդ նիստում, Բուլղարիայի մայրաքաղաքում։ Սոֆիայում կայացած հանդիպմանը Եվրահանձնաժողովի անդամները միաձայն աջակցել են վրացական պատվիրակության նախաձեռնությունը։
Ինչպես նշել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին, սա մեր երկրի, մեր զբոսաշրջության ոլորտի ևս մեկ շատ մեծ ճանաչում է։
«Մեզ հնարավորություն է ընձեռվում մեր երկրում հավուր պատշաճի ընդունելու միջազգային ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչների ոչ միայն զբոսաշրջության ոլորտից, այլ նաև այլ ոլորտներից, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների»,- հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին։
Վերջինիս գնահատմամբ, այս ամենը կօգնի Վրաստանին էլ ավելի բարձրացնել իր ճանաչելիությունը և ամրապնդել իր դիրքերը միջազգային զբոսաշրջության շուկայում, ինչն ինքնին կամրապնդի մեր զբոսաշրջության և ավիացիոն ոլորտները։ Սա զգալի արդյունքներ կտա երկրի տնտեսությանը։