Jnews-ը զրուցեց քաղաքագետ Թորնիկե Շարաշենիձեի հետ առաջիկա ընտրությունների, դրանց արդյունքների, թեկնածուների եւ նախընտրական քարոզչության մասին:
Նախագահի 25 թեկնածու, այն պաշտոնի համար, որը արդեն սահմանափակ է գործողությունների մեջ: Ինչո՞ւ են նրանք այդքան շատ:
– Սա Վրաստանն է, մեր երկրում մի բուռ ժողովրդի համար մեծ թվով կուսակցություններ կան: Երկիրը շատ է քաղաքականացված, բայց անշուշտ հետաքրքիր չէ, թե քանի թեկնածու կա, գլխավորն այն է, որ կառավարական թեկնածուի միջեւ առկա է բավականին սուր մրցակցություն, որը պաշտոնապես անկախ է, բայց բոլորը գիտեն, որ նրան աջակցում է իշխող կոալիցիան եւ անձամբ Իվանիշվիլին, եւ նրա դեմ եմ երկու թեկնածու, մի կողմից, Վրաստանի նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, որը վայելում է Միխեիլ Սահակաշվիլու աջակցությունը, իսկ Միխեիլ Սահակաշվիլու աջակցությունը նշանակում է 20-25 տոկոսանոց աջակցության վարկանիշ, շատ մոբիլիզացված ընտրազանգված, շատ հավատարիմ: Մեկ այլ թեկնածու, ով ունի որոշակի հնարավորություններ, նրա վարկանիշը 9-10 տոկոսի սահմաններում է, նախկինում եղել է Ազգային շարժման մեջ, որն ունի իր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը` Դավիթ Բաքրաձեն, ի դեպ, էլի նախկին արտգործնախարար, չնայած որ նա երկար ժամանակ չզբաղեցրեց այդ պաշտոնը: Ահա նրանք, բոլոր գլխավոր թեկնածուները, ովքեր ծառայում էին որպես արտաքին գործերի նախարարներ եւ նրանց միջեւ գնում է սրված պայքար: Քանի որ բոլորն էլ հասկանում են, որ դա նախաբանն է, խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձը, որը տեղի կունենա 2 տարի հետո: Եվ երկրորդը, եթե հիմա հաղթի Բաքրաձեն՝ Միասնական ազգային շարժման ներկայացուցիչն ու թեկնածուն, ով նախկինում ՄԱՇ-ում է եղել, դա լուրջ հարված կլինի իշխող խմբի՝ Վրացական երազանքի համար: Իհարկե, նախագահի լիազորությունները բավական սահմանափակ են, բայց դա Վրացական երազանքի համար շատ լուրջ բարոյական հարված կլինի, եւ դրան կարելի է ավելացնել այն էլ, որ ամենայն հավանականությամբ, եթե նախագահ դառնա Վաշաձեն, քանի որ նա ավելի մեծ շանսեր ունի, իհարկե Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքացիությունը կվերադարձնի, դա լրջորեն կփոխի Վրաստանի քաղաքական պատկերը:
Ի՞նչ շանսեր ունի Վրացական երազանքի կողմից աջակցված Սալոմե Զուրաբիշվիլին:
– Պայքար կա, իհարկե, իշխանական թեկնածուն ունի հսկայական ֆինանսական աջակցություն, ռեսուրսներ, կան լուրջ կասկածներ, որ ապօրինի ճանապարհով փողերի լվացման դեպքեր են լինում, բայց նա ունի շատ բարձր բացասական վարկանիշ, քանի որ որպես անձ, անհատ նա շատ բարդ և կոնֆլիկտային է: Այս ամենը բոլորը հասկանում են: Դրան ավելանում է նրա ամբարտավան վերաբերմունքը սովորական, հասարակ մարդկանց նկատմամբ: Նա ինքն իրեն առաջարկել է որպես սկանդալային քաղաքական գործիչ, ով 2008 թվականի պատերազմում մեղադրում է վրացական կողմին: Նա, կարծեմ, 2010 թ.-ին ֆրանսերեն լեզվով գրել է գիրք, որը կոչվում է «Վրաստանի ողբերգությունը», այս գիրքը լի է դավադրության տեսություններով, նա լրջորեն գրում է, որ 2003 թ. «Վարդերի հեղափոխությունը» ռուսական նախագիծ էր, նա լրջորեն գրում է, որ մինչ Օգոստոսյան պատերազմի սկիզբը՝ Սահակաշվիլին եւ Պուտինը իրար հետ պայմանավորվել են սկսել պատերազմ: Այս ամենի պատճառով նա շատ ցածր վարկանիշ ունի: Եթե նա հաղթի, բոլորի համար պարզ կլինի, թե Վրաստանի ներսում եւ թե դրսում, որ նա հաղթել է միայն շնորհիվ կեղծումների, շնորհիվ վարչական ռեսուրսների օգտագործման, ինչը լրջորեն կթուլացնի իշխող խմբի դիրքերը: Այսինքն, նա շատ խնդրահարույց թեկնածու է, ով նույնիսկ եթե հաղթի, մեծապես կբարդացնի ներկայիս վրացական իշխանությունների դիրքերը:
Ինչպե՞ս եք գնահատում Զուրաբիշվիլիի հայտարարությունը, որը նա կատարել էր Սամցխե-Ջավախքում:
– Սա ցավոք, կրկին անգամ ցույց է տալիս, թե որքան անհամազոր է նա: Ի դեպ, իր ժամանակին, Սահակաշվիլիի ընդդիմախոսները փորձել են խաղարկել այսպես կոչված հայկական խաղաքարտը, որ Սահակաշվիլին իրականում հայ է, նա պաշտպանում է հայերի շահերը: Ցավոք, սովորական կեղտ է: Ոմանք փորձում էին օգտագործել այս հիմար, այլատյացության խաղաքարտը: Այժմ Զուրաբիշվիլին հայտարարում է Ջավախքի բնակիչներին, որ պարզվում է Սահակաշվիլին եղել է թուրքամետ, բաժանել է քաղաքացիություն: Նա ասում է, որ ես կբաժանեմ քաղաքացիություն հայերին, դա ընդհանրապես դուրս է գալիս ինչպես պարկեշտության բոլոր սահմաններից, այնպես էլ ողջամտության:
Կարելի՞ է արդյոք Սալոմե Զուրաբիշվիլուն համարել ոչ անկախ թեկնածու կամ թեկնածու՝ Վրացական երազանքի կողմից:
– Նա միայն ձեւականորեն է անկախ թեկնածու, բայց ամեն անգամ, երբ նա հայտնվում է հասարակության մեջ, նրան ուղեկցում են «Վրացական երազանքի» առաջնորդները: Ամեն անգամ նա ուղեկցվում է Թբիլիսիի քաղաքապետի կամ խորհրդարանական խոսնակի կողմից: Ընդորում, նա ստանում է գումար, այսպես ասած հանգանակություններ: Իսկ ով է հավատում, որ Վրաստանում ցանկացած նորմալ, խելամիտ մարդ գումար կնվիրաբերի նրա համար: Եվ, ամենայն հավանականությամբ, մենք հասկանում ենք, որ այստեղ տեղի է ունենում փողերի լվացում եւ դա ծնում է ավելի մեծ ագրեսիա նրա նկատմամբ:
Սուբելիանու գործը՝ սկանդալ, որն ուղղակիորեն դիպչում էր Վրացական երազանքին: Ինչպե՞ս կազդի այս սկանդալը ընտրությունների արդյունքների վրա:
– Այս գործը, անշուշտ, կթուլացնի երազանքի դիրքերը: Սա չի նշանակում, որ մենք կունենանք հեղափոխություն, եւ մարդիկ կկործանեն կառավարությունը: Սա նշանակում է, որ Վրացական երազանքի ապալեգիտիմացման գործընթացը բարձրանում է:
Կա՞ հավանականություն, որ կլինի երկրորդ փուլ:
– Նման հավանականություն կա: Կարծում եմ, որ երազանքի համար շատ դժվար կլինի Զուրաբիշվիլիու հաղթանակն առաջին փուլում: Դա շատ բարդ կլինի:
Քրիստինե Մարաբյան