2019-2020 թվականներին երկրում նվազագույն կենսաթոշակը նորից բարձրացնելու նպատակով կհատկացվի 600 մլն լարի: Այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի առաջին տարեկան զեկույցում, որն այսօր կներկայացվի խորհրդարանի բյուրոյին:

Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը փոխանցում է, որ 2019-2020 թվականներին նախատեսված է կենսաթոշակների ավելացում: Մասնավորապես, 2019-ին այդ նպատակով հատկացվել է 200 մլն, իսկ 2020-ին՝ 400 մլն լարի:

Վրաստանում կենսաթոշակը 2019 թվականին 20 լարիով ավելացավ: 2020 թվականին նույնպես 20 լարիով կենսաթոշակի ավելացում է նախատեսվում: