Դեկտեմբերի 19-ին Նինոծմինդայի երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնում անցկացվել է Վահան Տերյանի պոեզիայի ցերեկույթը, որը նվիրված էր հայ անվանի բանաստեղծի 130-ամյակին:

Միջոցառման հատուկ հյուրը եղել է Վահան Տերյանի ծոռը ` Գևորգ Էմին Տերյանը: Պոեզիայի տոնին մասնակցել են երեխաներ Նինոծմինդայի կրթա-մշակութային կենտրոնում սովորող երեխաները:

Երեխաները ներկայացրել են մեծ բանաստեղծի հանրահայտ ստեղծագործությունները, և կարդացել Վահան Տերյանի նամակները սիրելիին: Բանաստեղծությունների լավագույն ընթերցողներին Գևորգ Էմին Տերյանը նվիրեց բանաստեղծի ստեղծագործությունների հավաքածուներ:

Բորիս Ղարսլյան