Նինոծմինդա քաղաքի ամանորյա տոների զարդարման համար տենդերը հայտարարվել է։ Նինոծմինդայի քաղաքապետարանը, ամանորյա զարդարանքը թարմացնելու համար, կծախսի 14000 լարի։
Գումարը կծախսվի լուսատվորության սարքերի, աքսեսուարների ձեռքբերման, ինչպես նաև դրանց տեղադրման վրա։ Տենդերի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը վաղը՝ դեկտեմբերի 6-ն է։
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետը գնում է միայն զարդարանք։ Կօգտագործվեն նաև հին տոնածառը և զարդարանքները։
Ձեռք կբերվեն տարատեսակ լուսադիոդներ, գունավոր պրոյեկտոր, լուսավառվող սթրինգեր։ Տենդերը շահող ընկերությունից կամ անհատից կպահանջվի գնել մրցույթում նշված պարագաները, ինչպես նաև տեղադրել և զարդարել գոյություն ունեցող տոնածառը և բոլոր խաղալիքներն ու լույսերը: Նինոծմինդայում կզարդարվեն նաև կենտրոնական փողոցի ծառերը։
Գլխավոր լուսանկարը 2017 թվականի ամանորյա տոնածառի լուսանկարն է: