Երեկ Նինոծմինդայում վրաերթի ենթարկված 11-ամյա տղայի վիճակը ծանր է, սակայն կայուն: Երեխան գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցում:
Նինոծմինդայի հիվանդանոցից ստացած մեր տեղեկությունների համաձայն երեխան ստացել է բազմաթիվ վնասվածքներ՝ ծնոտի կոտրվածք, ձեռքի կոտրվածք, գլխի հեմատոմիա, ջարդվել է նաև աչքի շրջանում առկա ոսկորը:
Ինչպես մեզ տեղեկացրին Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից դեպքի առթիվ քրեական գործ է հաուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի 1-ին մասով: Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել, նշանակվել է փորձաքննություն: Փորձաքննության արդյունքներից հետո կքննարկվի վարորդին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, մոտավոր 19:00-ի սահմաններում Նինոծմինդայի Պուշկինի փողոցի վրա, նախկին պանրի և կաթի գործարանի շենքի դիմաց: Ford Transit մեքենան վրաերթի է ենթարկել Նինոծմինդայի բնակիչ 11-ամյա Կ. Թազայանին:
Երեխային նախ տեղափոխել են Նինոծմինդայի, ապա Ախալքալաքի հիվանդանոց, այնտեղից էլ ռեոմոբիլով տեղափոխել են քաղաք Թբիլիսի:
Բորիս Ղարսլյան