Կորոնավիրուսի համավարակի ֆոնին վրացական տնտեսությունը շարունակում է կրել հսկայական կորուստներ. 2020 թվականի հունվար-մայիսին արտաքին առևտրաշրջանառությունը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16,8%-ով՝ կազմելով մոտավորապես 4,2 միլիարդ դոլար (չհաշված չկազմակերպված առևտուրը): Այս մասին ասվում է «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության նյութերում:

Հունվար-մայիսին վրացական արտադրանքի արտահանումը կազմել է ավելի քան 1,2 միլիարդ դոլար: Սա 16,2%-ով պակաս է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ներմուծումը նվազել է 17%-ով և կազմել 3 միլիարդ դոլար: Առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը գերազանցում է 1,7 միլիարդ դոլարը՝ սա ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 41.2% է:

Ի՞նչ է արտահանում Վրաստանը

Ճգնաժամի ընթացքում Վրաստանը շարունակում էր առևտուր իրականացնել բոլոր ավանդական ապրանքներով՝ պղնձի հանքաքարերով և խտանյութերով, գինիներով, ֆեռոհամաձուլվածքներով, հանքային ջրերով, դեղամիջոցներով, թեթև մարդատար ավտոմեքենաներով, ոսկով, ընկույզեղենով և այլնով:

Հունվար-մայիս ամիսներին վաճառքների լուրջ աճ է գրանցվել ոսկու մասով՝ 32,5%, ընկուզեղեն՝ 32%, ինչպես նաև «միս, ձուկ և ծովախեցգետնի ալյուր» կատեգորիայում՝ 260.9%:

Հունվար-մայիս ամիսներին թեթև մարդատար ավտոմեքենաների արտահանումը նվազել է 31%-ով, ֆեռոհամաձուլվածքներինը` 30.1%-ով, գինիներինը` 11.3%-ով, ազոտական պարարտանյութերը` 14.2%-ով, իսկ հանքային ջրերը` 20.3%-ով:

Վրաստան ներմուծվում են՝ նավթ և նավթամթերքներ, թեթև մարդատար մեքենաներ, նավթային գազ և գազանման ածխաջրածին, պղնձի հանքաքարեր և խտանյութեր, դեղամիջոցներ, ցորեն, էլեկտրաէներգիա, բջջային կամ հաղորդակցությունների համար նախատեսված այլ ապարատներ և այլն:

Հունվար-մայիս ամիսներին էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է` 17,5%-ով, ցորենի ներմուծումը` 1.3%-ով, ինչպես նաև` թռչնամսի և մսի ուտելի մթերքի արտահանումը` 7,7%-ով: Միևնույն ժամանակ, ավտոմեքենաների ներմուծումը նվազել է 34.2%-ով, նավթը և նավթամթերքները` 29.6%-ով, պղնձի հանքաքարերը և խտանյութերը` 15.6%-ով, դեղորայքը` 12.5%-ով, նավթային գազերը և գազանման ածխաջրածինները՝ 0,6%-ով և այլն:

Առևտրային խոշորագույն գործընկերները

Այս տարվա հունվար-մայիսին Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերներն էին Թուրքիան, Ռուսաստանը և Չինաստանը: Այս երկրներից երեքը կազմում են ընդհանուր առևտրի 35,6%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայի հետ շրջանառությունը նվազել է 20,7%-ով՝ կազմելով 560,6 մլն դոլար (ընդհանուր շրջանառության 13.3%-ը):

2020-ի սկզբից ի վեր Թուրքիա է արտահանվել ավելի քան 18,2 հազար տոննա ֆեռոհամաձուլվածք, 467,1 տոննա տրիկոտաժային արտադրանք, մոտ 13,9 հազար տոննա ածխածնային պողպատից կիսաֆաբրիկատներ և այլ ապրանքներ:

Թուրքիայից Վրաստան է ներմուծվել շուրջ 22,1 հազար տոննա խողովակներ և գունավոր մետաղից ստացված կիսապրոֆիլներ, 248,7 տոննա թմրանյութեր, գունավոր մետաղից մոտ 8,3 հազար մետաղական կոնստրուկցիա և այլն:

Հունվար-մայիսին Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13,1%-ով և կազմել 494 միլիոն դոլար՝ սա Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 11,7 տոկոսն է:

Տարեսկզբից ի վեր Վրաստանից ՌԴ է արտահանվել ավելի քան 45.4 հազար տոննա ֆեռոհամաձուլվածք, ավելի քան 14,6 հազար տոննա բնական խաղողի գինի, շուրջ 31,1 հազար տոննա հանքային և քաղցրահամ ջուր, մոտ 2,6 հազար տոննա ալկոհոլային խմիչք և այլն:

Ռուսաստանը շարունակում է մնալ Վրաստանում վառելիքի խոշորագույն մատակարարը: Տարեսկզբից Ռուսաստանից ներկրվել է մոտ 137,6 հազար տոննա ընդհանուր քաշ ունեցող նավթ և նավթամթերք: Ռուսաստանից ներմուծվել է նաև ավելի քան 175 հազար տոննա ցորեն, մոտ 70,2 հազար տոննա նավթային գազեր, մոտ 18,4 հազար տոննա արևածաղկի ձեթ, ավելի քան 65.3 հազար տոննա եգիպտացորեն և այլն:

Չինաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 11,5%-ով, որն առաջին անգամ զբաղեցրել է Վրաստանի առևտրային գործընկերների երրորդ շարքը՝ առաջ անցնելով Ադրբեջանից: Ընդհանուր առմամբ, Չինաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 443,2 միլիոն դոլար, կամ ընդհանուր առևտրաշրջանառության 10,5%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում Չինաստան է արտահանվել 88,5 հազար տոննա պղնձի հանքաքար, ավելի քան 9 հազար տոննա թանկարժեք մետաղական հանքաքար, մոտ 1.3 հազար տոննա բնական խաղողի գինի և այլն:

Չինաստանից ներկրվել է մոտ 14,4 հազար տոննա ածխածնային պողպատե հարթ արտադրանքներ, ավելի քան 2,8 հազար տոննա անվադող, 181.9 տոննա պատրաստի արտադրանք՝ ներառյալ հագուստի նախշաձևեր և այլն:

Վրաստանի տասը առևտրային գործընկերների թվին են դասվում նաև՝ Ադրբեջանը (ավելի քան 409,1 միլիոն դոլար), Հայաստանը (ավելի քան 216,5 միլիոն դոլար), Ուկրաինան (ավելի քան 205,7 միլիոն դոլար), ԱՄՆ-ը (մոտ 187,7 միլիոն դոլար), Բուլղարիան (շուրջ 175 միլիոն դոլար), Գերմանիան (ավելի քան 168,1 միլիոն դոլար), Իտալիան (մոտ 77,3 միլիոն դոլար):