Հայ Կրթական Հիմնարկությունը 2023-2024 ուսումնական տարվա համար կրթաթոշակի մրցույթ է հայտարարում: Հայտերն ընդունվում են սկսած մարտի 13-ից և կշարունակվեն մինչև մայիսի 3-ը։ Կրթաթոշակը տրվում է ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ և լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։

Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են Հայ Կրթական հիմնարկության կողմից նախընտրած մասնագիտություններով, իսկ մնացած 10%-ը պարտավորվում է վճարել ուսանողը:

Համակարգում հայտնվելուց հետո ուսանողը հետագայում շարունակում է ստանալ կրթաթոշակը, եթե պահպանում է բարձր ակադեմիական նիշը՝ առնվազն 75 միավոր, և տարեկան կատարում է 120 ժամ կամավորական աշխատանք:

ՀԿՀ-ի նպատակն է օգնել, որպեսզի բոլոր կրթաթոշակառուները գերազանց ավատեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստել հայության սոցիալ-տնտեսական և մշակութային առաջխաղացմանը։

Այս տարի Վրաստանում ՀԿՀ-ի կողմից կրթաթոշակ է տրամադրվում հետևյալ համալսարանների և ֆակուլտետների ուսանողներին՝

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան

  • Ճշգրիտ և բնագիտական գիտությունների ֆակուլտետ
  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
  • Հասարակական-քաղաքական գիտությունների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետ

Իլիայի պետական համալսարան

  • Արվեստագիտության ֆակուլտետ
  • Բնական գիտությունների և բժշկության ֆակուլտետ
  • Բիզնեսի, տեխնոլոգիաների և կրթության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան

  • Մանկավարժության, հումանիտար գիտությունների և հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Բիզնեսի կառավարման ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Ճարտարագիտության, գյուղատնտեսության և բնական գիտությունների ֆակուլտետ

Թբիլիսիի պետական բժշկական համալսարան

  • Բժշկություն
  • Ստոմատոլոգիա
  • Դեղագործություն
  • Հանրային առողջություն
  • Վերականգնողական բժշկություն
  • Բուժքույրական բակալավրիատ և մասնագիտական ծրագիր

Կովկասի համալսարան

  • Բիզնեսի Ֆակուլտետ
  • Տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Լրատվության ֆակուլտետ
  • Բժշկության և առողջապահության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Կրթության ֆակուլտետ
  • Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Կառավարման ֆակուլտետ
  • Տուրիզմի ֆակուլտետ

Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան

  • Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
  • Ճշգրիտ գիտությունների և կրթության ֆակուլտետ
  • Հումանիտար ֆակուլտետ
  • Իրավագիտության և հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Բնական գիտությունների և առողջապահության ֆակուլտետ
  • Տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Տուրիզմի ֆակուլտետ

Վրաստանի տեխնիկական համալսարան և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա

Այլ Բուհերի և մասնագիտությունների հետ, որոնք հովանավորվում են ՀԿՀ-ի կողմից կարող եք ծանոթանալ անցնելով նշված՝ aef.am/university/  հղումով:

Հայաստանում սովորող ուսանողները կարող են դիմել լրացնելով նշված հայտը՝ https://apply.aef.am/

Իսկ Վրաստանում սովորող ուսանողները պետք է մուտք գործեն հետևյալ հասցեով՝ https://aef.eformsolutions.com