Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վերաբերյալ տեղեկատվական կենտրոնը» շարունակում են տեղեկատվական հանդիպումների երրորդ փուլը Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի հարցի վերաբերյալ ամբողջ Վարստանով։ Հոկտեմբերի 4-ին հանդիպումը տեղի ունեցավ Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճում։
Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ներկայացրած նախագիծը “ENIGMMA” հովանավորվում է Եվրամիության կողմից և նախագծի շրջանակներում Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մասշտաբային տեղեկատվական քարոզարշավ է անցկացվում: Ամբողջ Վրաստանում նախատեսվում է 50 հանդիպում, որի ժամանակ էլ քննարկվում է առանց մուտքի արտոնագրի Շենգեն երկրներ մեկնելու պարտադիր պայմանները։
Գիա Աբաշիձեն, ով այս հարցերով փորձագետ է, կարևորելով առանց մուտքի արտոնագրի առկայությունն ու դրա պահպանումը Եվրոպական երկրների հետ, ներկայացրեց բոլոր պարտադիր պայմանները, որոնք էլ պետք է պահպանեն Վրաստանի քաղաքացիները Շենգենյան երկրներ գնալուց։
Առանց վիզայի արտոնագրի Վրաստանի քաղաքացիները կարող են գնալ Եվրամիության 22 անդամ, 4 ոչ անդամ և 4 թեկնածու երկրներ։ Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը միայն չի գործում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հետ։
Փորձագետը ներկայացրեց, որ առանց արտոնագիր Եվրամիության երկրներ գնալու համար պետք է ունենալ Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր, որը պետք է ունենա առնվազն 3 ամիս վավերականության ժամկետ, վերադարձի տոմս, հյուրանոցի ամրագրման փաստաթուղթ, կամ բարեկամի/ընկերոջ տան հասցեն, առողջական ապահովագրություն, ճանապարհորդության համար գումար, առձեռն կամ հաշվեհամարին, որն էլ մեկ անձի համար մինիմում €50 մեկ օրվա համար։
Վերոնշյալ պայմանները ստուգվում են երկու պետության օդանավակայանում, ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրոպական յուրաքանչյուր երկրի։
Առանց արտոնագրի Եվրոպա ուղևորությունը կազմում է 90 օր, յուրաքանչյուր 180 օրվա կտրվածքով։ Այդ ժամկետները խախտելու դեպքում տեղի կունենա անձի արտաքսումը տվյալ երկրից, տուգանք 3000 եվրո, կամ էլ 5 տարի ժամկետով մուտքի արգելք Շենգեն տարածք։ Որպեսզի խուսափել այս խնդիրներից, պետք է պահպանել յուրաքանչյուր կետ։
Գիա Աբաշիձեն հավելեց նաև, որ վերջին ժամանակներում շատացել է այն մարդկանց քանակը, ովքեր մեկնում են Եվրոպական տարբեր քաղաքներ և ապաստան են խնդրում։ Այդ անձիք նորից վերադառնում էին Վարաստան, փոխում էին ազգանունները և նորից գնում էին Եվրոպական երկներ ապաստանի խնդրանքով։ Սակայն ըստ խորհրդարանի ընդունած օրենքի, ազգանուն փոխելը հիմա այդքան էլ հեշտ չէ և ոչ բոլորը կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Դրա հետ մեկտեղ, նա ուրախությամբ հայտնեց նաև, որ ապաստան խնդրող անձանց վիճակագրությունը քչացել է, քանի որ յուրաքանչյուր Եվրոպական երկիր գիտի և հաստատել է Վարստանի անվտանգ երկիր լինելու փաստը և ոչ մեկի չեն տալիս ապաստան, նրանցից շատերի ապաստանի խնդրանքի դիմումները մերժվում են։ Գերմանիան և արդեն Ֆրանսիան իրենք են ֆինանսավորում մեր քաղաքացիների վերադարձը Վրաստան, յուրաքանչյուր խախտման դեպքում։
Յուրաքանչյուր կետի խախտման դեպքում Վրաստանը Եվրամիության կողմից կստանա “դեղին ազդանշան”, երեք “դեղին ազդանշան” ստանալուց հետո երկիրը կստանա մեկ “կարմիր ազդանշան” և դա կլինի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի վերջը։ Ըստ այդմ, ընդամենը մեկ երկիր կարող է ամբողջ Եվրոպայի դռները փակել Վրաստանի համար։ “Գունավոր ազդանշաններ” ստանալու համար բավական է եթե շատ մարդկանց են հետ վերադարձնում օդանավակայանից ինչ-որ փաստաթղթի բացակայության պատճառով, եթե Վրաստանի քաղաքացին ինչ որ հանցանք է գործել Շենգեն երկրներից մեկում և եթե շատանում է ապաստան հայցողների թիվը։
Քանի-որ մեր արտադրանքը արդեն դուրս է գալիս Եվրոպական շուկա և 2018 թվականին Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ապրանքաարտահանմամբ առաջին տեղը զբաղեցնում են Եվրոպական երկրները 22%-ով, պետք է պահպանել այդ հարաբերություններն ու շատ մեծ կարևորություն տալ այդ հանգամանքին։
Գայանե Ակոջյան