Հուլիսի 6-ին Դարիալի կիրճում ավտոճանապարային երթևեկությունը վերաբացվել է, բայց գործում է սահմանափակ ռեժիմ, բոլոր տեսակի տրանսպորտները կարող են անցնել միայն 05:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում:
Երթևեկությունը վերահսկում է Վրաստանի ՆԳՆ-ի պարեկային ոստիկանության Դեպարտամնետը: Բացի կոնկրետ ժամանակահատվածից, կան նաև որոշ սահմանափակումներ տրանսպորտի երթևեկության վերաբերյալ` չի թույլատրվում բեռնատարներով հակառակ ուղղությամբ միաժամանակյա երթևեկությունը, արգելվում է կանգնցենել: Հորդառատ անձրևների դեպքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը չի թույլատրվում (Շրջակա միջավայրի Ազգային գործակալության ծանուցման հիման վրա): Վրացական-ռազմական ճանապարհի բացումը նախատեսվում էր դեռ երկուշաբթի, սակայն հետաձգվել էր այն բանից հետո, երբ Շրջակա միջավայրի պահպանության Նախարարությունը հայտարարեց, որ հուլիսի 4-ից 7-ը Արևելյան Վրաստանում սպասվում են հորդառատ անձրևներ, որոնք կարող են առաջացնել սողանքներ և սելավային գործընթացներ:
Երթևեկությունը Մցխեթա – Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհով կասեցվել էր հունիսի 23-ին, ժամը 18.00-ին, երբ հորդառատ անձրևների հետևանքով Դեվդորակյան կիրճի հոսքը արգելափակել էր Թերեք գետի հունը, որից հետո գետը փոխել էր իր ուղղությունը և քշել Մցխեթա -Ստեփանծմինդա – Լարսի մոտ 800 մետր ավտոճանապարհ: