Վրաստանում խստացվել է բոլոր պետական սահմանի անցակետերի մուտքի արտոնագրի հսկողությունը​​, նոյեմբերի 14-ից 24-ը ընկած ժամանակահատվածում մերժվել է 479 օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելը Վրաստան, ապօրինի Վրաստանի ցամաքային սահմանը հատելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ Վրաստանի քաղաքացի, և 31 օտարերկրացի:

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչություններից հետո, Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիի հրամանով Վրաստանում խստացվել է պետական սահմանի անցակետերում մուտքի արտոնագրի հսկողությունը: Այս առումով, նոյեմբերի 24-ին Ներքին գործերի նախարարությունը տարածել է հատուկ ուղերձ որտեղ մասնավորապես ասվում է.

«Պարեկային ոստիկանության աշխատակիցները իրականացնում են մանրամասն հարցազրույցներ Վրաստան այցելողների հետ, պարզելու համար նրանց այցի իրական դրդապատճառները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարանցման փաստաթղթերով Վրաստան մուտք գործող անձանց, վերահսկվում է տարանցիկ ուղևորների հոսքը, որպեսզի նրանք չկարողանան ապօրինաբար մուտք գործել այլ երկրներ Վրաստանի միջոցով: Վերոնշյալ ընթացակարգերը իրականացվում են միջազգային չափանիշների համապատասխան: Նոյեմբերի 14-ից մինչև 24-ը ընկած ժամանակահատվածում մերժվել է Վրաստան մուտք գործելը 479 օտարերկրացիների: Նույն ժամանակահատվածում սահմանային ոստիկանության աշխատակիցները Վրաստանի ցամաքային սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով ձերբակալել են մեկ Վրաստանի քաղաքացու, և 31 օտարերկրացու: Ներքին գործերի նախարարությունը շարունակում է գործել արտակարգ ռեժիմով, ապահովելու համար բնակչության անվտանգությունը»: