Վրաստանից արտահանումը շարունակում է անկում ապրելը: Հունվար-հունիսին Վրաստանից արտահանվել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար արժողությամբ արտադրանք` 15,6 տոկոսով պակաս 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հաղորդվում է Ազգային վիճակագրության ծառայության` «Սաքստատի» տվյալներում:

Միևնույն ժամանակ, ներմուծումը 2020 թվականի առաջին կիսամյակին կազմել է մոտ 3,6 միլիարդ դոլար, ինչը 16,5 տոկոսով պակաս է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրաշրջանառությունը 2019 թվականի հունվար-հունիս ամսվա համեմատ 2020-ի սկզբից ի վեր նվազել է 16.3%-ով և կազմել մոտ 5.1 մլրդ դոլար (չհաշված չկազմակերպված առևտուրը):

Միևնույն ժամանակ, վիճակագրությունը վկայում է, որ արտահանման և ներմուծման անկման տեմպերը նվազում են, եթե օրինակ 2020 թվականի մայիսին արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 33.2%-ով (արտահանումը՝ 30.6%-ով, իսկ ներմուծումը` 34.3%-ով), ապա արդեն հունիսին արտաքին առևտրաշրջանառության անկումը կազմել է 16% (արտահանումը նվազել է 13.1%, իսկ ներմուծումը՝ 17.2%):

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը լուրջ հարված հասցրեց Վրաստանի տնտեսությանը` հյուրանոցները, ռեստորանները, առևտրի կենտրոնները, տրանսպորտը, ժամանցի և հանգստի ոլորտը կորուստներ են կրում: Վտանգի տակ են հայտնվել նաև ֆինանսական, շինարարության, անշարժ գույքի, արտադրության և կրթական ոլորտները:

Ըստ վրացական ներդրումային ընկերության՝ «Galt & Taggart»-ի, կորոնավիրուսի համավարակի պատճառով գլոբալ առևտրի սահմանափակումների հետևանքով արտահանման անկումը կարող է վնասել Վրաստանի տնտեսությանը 200 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլարի չափով` կախված իրավիճակի սցենարի զարգացումից:

Ինչպես համարում է տնտեսագիտության դոկտոր Ռատի Աբուլաձեն՝ Արտաքին առևտրի անկման պատճառներ են դարձել նաև համաճարակաբանական իրավիճակի հետևանքով առաջացած կարանտինային միջոցները, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում հայտարարված սահմանափակումները, փոխադրումների խոչընդոտները և վճարունակության անկումը:

Ըստ Աբուլաձեի, միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020 թվականին գլոբալ առևտրի փլուզման արդյունքում առևտրի կրճատումը կլինի 9-32 տոկոսի սահմաններում՝ ելնելով ճգնաժամի խորությունից:

«Հատկանշական է տարածաշրջանային մակարդակում առևտրի լայնածավալ անկումը: Հետազոտության համաձայն` ԵՄ 27 երկրների արտահանման անկումը կգերազանցի 285 միլիարդ եվրոն, իսկ ներմուծման անկման մասշտաբը կգերազանցի 245 միլիարդ եվրոն», – հայտնել է Աբուլաձեն:

Նա կարծում է, որ չնայած նոր կորոնավիրուսի համավարակի ճնշմանը, միջազգային առևտրում անկումն ու խոչընդոտները դեռ միայն սկիզբն է:

Վրաստանի կառավարությունը մշակել է հակաճգնաժամային ծրագիր, որով նախատեսվում է ֆինանսական օգնություն տրամադրել գործազուրկներին, սոցիալապես անապահովներին, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, ինքնազբաղվածներին և բազմազավակ ընտանիքներին:

Մշակվել է նաև ծրագի` բիզնեսին աջակցելու համար, որին կառավարությունն առաջարկում է հարկային և վարկային արտոնություններ: Միևնույն ժամանակ, այս անգամ հիմնական շեշտը դրվում է տեղական արտադրության ավելացման և ոլորտային վերափոխման վրա:

Վրաստանը վճարելու է այդ նպատակների համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը ավելի քան 3 միլիարդ լարիի չափով` միջազգային գործընկերների հատկացրած միջոցներից:

NewsGeorgia