Այսօր, նոյեմբերի 1-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Ռ. Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ:
Նորանշանակ փոխնախարար Լաշա Դարսալիան ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող ուղղությունները, որոնք ներառում են նաև Վրաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։
Վրաստանում ՀՀ դեսպանն էլ իր հերթին խոսել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին։
Ինչպես նաև կողմերը անդրադարձել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին և դրանում առկա ներուժն օգտագործելու հնարավորություններին։
Քննարկվել են նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի սպասվող նիստին առնչվող հարցեր։