Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպքերից 2-ը բժշկական անձնակազմից են, 10-ը` կարանտինային գոտիներից, մեկը կապված է «Սաբուրթալոյի կլաստերի» հետ, իսկ 2-ի վարակման աղբյուրը անհայտ է:
Ինչպես լրագրողներին հայտնել է Էզուգբաիան, Ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 4 նոր հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Մեզ մոտ բուժվում է 40 վարակակիր: Երեկ ընդունել ենք 4 նոր վարակակրի: Նոր հիվանդների վիճակը միջին ծանրության է: Մենք ունեինք երկու ծանր հիվանդ, որոնցից մեկի վիճակը բարելավվել է, և նրա վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության: Մեկ պացիենտի վիճակը կրկին մնում է ծանր, նրա մոտ նկատվում է առաջընթաց, սակայն մենք լիովին չենք կարող ասել, որ այս փուլում նրա հիվանդությունը առաջխաղացում չի ապրի, հետևաբար, մինչ այժմ նա շարունակում է մնալ ծանր պացիենտների շարքում: Մնացած հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև», – հայտարարել է Մարինա Էզուգբաիան: