Այսօր, նախկին զինվորական ավանում ուժեղ քամին ծառը արմատախիլ է արել և այն գցել մեքենայի վրա, վնասելով նաև փողոցային լուսավորության լարերը: Տուժվածներ չկան, փոքր-ինչ վնասվել է բեռնատար «Ֆորդ» -ը, մեքենայի վրա կան փոս ընկած տեղեր:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, նախկին զինվորական ավանում: Մեքենայի սեփականատերը կանչել է Անհետաձգելի շտապօգնության ծառայության աշխատակիցներին, որոնք էլեկտրական լարերը ազատելու համար ծառը մասնատել են: Մեքենան մի կողմ է տեղափոխվել: Ամտոմեքենայի սեփականատերը առայժմ չի մտածում փոխհատուցման կամ ինչ-որ տեղ դիմելու մասին:

Նշենք, որ ծառը չորացած էր, փտած արմատով, իսկ այդպիսիք զինվորական ավանում շատ են:

car2