Ախալքալաքի տեղական բյուջեից 155 499 լարի է հատկացվել քաղաքի 3 բազմահարկ շենքերի տանիքների հիմնանորոգման համար:

Մարտի 28-ին Ախալքալաքի Սակրեբուլոյի լիագումար նիստի ժամանակ պատգամավորները կողմ քվեարկեցին, որպեսզի 2019 թվականին տեղական բյուջեի միջոցներով հիմնովին վերանորոգվի բազմահարկ շենքերի տանիքները:

Մասնավորապես, այս տարի կվերանորոգվի Ազատություն փողոցի #34 և #36, ինչպես նաև Ճավճավաձե #1 շենքերի տանիքները:

Սույն աշխատանքների իրականացման համար Քաղաքապետարանն առաջիկայում էլեկտրոնային մրցույթ կհայտարարի և մրցույթը հաղթող ընկերության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: