Առաջիկա օրերին Վրաստանի ողջ տարածքում սպասվում է անկայուն եղանակ, այդ թվում՝ արևելյան Վրաստանում քամու և անձրևի ուժգնացում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է շրջակա միջավայրի ազգային գործակալության ներկայացուցիչ և օդերևութաբան Դոդո Գվազավան:

Նրա խոսքով, այսօր՝ օրվա առաջին կեսին արևմտյան Վրաստանի մեծ մասում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ավելի կոնկրետ լեռնային շրջաններում, հնարավոր է ամպրոպ:

Իսկ արևելյան Վրաստանին, նրա խոսքով վաղը օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի 23-ից 25 աստիճանի:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, օդերևութաբանների կանխատեսմամբ վաղն ամբողջ օրը Թբիլիսիում հնարավոր է լինի առանց տեղումների եղանակ, իսկ օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի մինչև 25 աստիճանի:

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հայտնում են, որ մայիսի 11-ի օրվա առաջին կեսից և՛ մայրաքաղաքում, և՛ արևելյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: