Այսօր՝ հունիսի 28-ին, Վրաստանի խորհրդարանում կշարունակեն լսել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տարեկան ամփոփ զեկույցը:
Հունիսի 25-ի խորհրդարանի լիագումար նիստում Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը տևեց շուրջ 8 ժամ: Վարչապետին հարց հղեց 70 պատգամավոր: Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանեց պատգամավորների ճշգրտող հարցերին: Դրանից հետո պետք է քաղաքական բանավեճ սկսվեր, սակայն խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան հայտարարեց, որ բոլոր քաղաքական խմբերը ցանկանում են մասնակցել բանավեճերին և չեն հասցնի, քանի որ կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանը պետք է փակվեր հունիսի վերջին ուրբաթ օրը, մինչև ժամը՝ 00:00-ն: Կախա Կուճավան նշեց, որ արտահերթ նստաշրջան կգումարվի հունիսի 28-ին և այդ կապակցությամբ կդիմի նախագահին:
Պատգամավորները գարնանային նստաշրջանը փակեցին օրհներգի ներքո:
Ըստ ընթացակարգի, մնացել է քաղաքական բանավեճը, թե ինչ ձևաչափով կկարողանան ելույթ ունենալ քաղաքական ուժերը: Այս ընթացակարգի ավարտից հետո վարչապետը կկարողանա օգտագործել եզրափակիչ խոսքը:
Վրաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը կսկսվի ժամը 13:00-ին: