Ըստ Ներքին գործերի նախարարության վերլուծության և բարեփոխումների նախարար Բեքա Լիլուաշվիլիի, ավտոմեքենաների տեխզննման կատարումն անարդյունավետ է, քանի որ պարեկային ոստիկանության կողմից կատարված ստուգումները կատարվում են պատահական ընտրության սկզբունքով:
«Պարեկային ոստիկանության պարբերական տեխզննումն անարդյունավետ է, այդ պատճառով մենք իրականացնում ենք այս պրոցեսի առավելագույն ավտոմատացումը, ինչը նշանակում է, որ այս պրոցեսը մենք պետք է կապենք տեսահսկման համակարգին, ինչը կբարձրացնի տեխզննման իրականացման արդյունավետությունը: 2019 թվականի սկզբից բոլոր մեքենաները պետք է անպայման անցնեն տեխզննում: Դա մոտ մեկ միլիոն տրանսպորտային միջոց է », – հայտարարել է Բեքա Լիլուաշվիլին:
Նրա խոսքերով, պարեկային ոստիկանության կողմից տեխզննման իրականացումը, օգտագործելով առկա մոդելը անհնար է:
«Ուստի անհրաժեշտ է վերահսկողության համակարգ: Մինչ տարեվերջ Վրաստանում կտեղադրվեն շուրջ 1200 «խելացի տեսախցիկներ»: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Մենք ակնկալում ենք, որ մոտ երկու ամիս հետո հնարավոր կլինի տեսահսկման համակարգը օգտագործել մեքենայի տեխզննումը ստուգելու համար», – նշել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Տեխզզնման գործելու օրից՝ 2018 թվականի հունվարի 1-ից, մինչ այսօր, ընթացիկ պարբերական տեխզննման ստուգումների կանոնների խախտման համար տուգանվել է 2,555 տրանսպորտային միջոց: