Մայիսի երկրորդ կեսին կսկսվի դրամական օգնության տրամադրումը Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են ծանր ֆինանսական իրավիճակում` կորոնավիրուսի համավարակի ժամանակ աշխատատեղերի կորստի և ներդրված սահմանափակումների պատճառով: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Բարկալաիան:
Առաջին հերթին օգնություն կտրվի այն մարդկանց, ովքեր արդեն նույնականացվել են Առողջապահության նախարարության և Եկամուտների ծառայության բազաներում: Դրանք պաշտոնապես գործառված անձինք են, ովքեր մնացել են առանց եկամուտի, մարդիկ, ովքեր հաշվառված են սոցիալապես անապահով քաղաքացիների տվյալների բազայում (սոցիալական միավորները 65 հազարից հասնում են 100 հազարի, կամ 100 հազարից պակաս են և բազմազավակ ընտանիք է համարվում, նաև՝ սահմանափակ կարողություններով անձինք և երեխաները):
Ինքնազբաղ անձանց գրանցման գործընթացը կսկսվի մայիսի 15-ին: Առողջապահության նախարարության կայքում կբացվի հատուկ հարթակ, որտեղ հնարավոր կլինի գրանցվել: Գրանցումից հետո ևս երկու շաբաթ կանցկացվի փաստաթղթերի ուսումնասիրությունը և ինքնազբաղ անձանց գումարի փուլ առ փուլ փոխանցումը:
Բարկալաիան շեշտել է, քանի որ պետությունը չգիտի այն ինքնազբաղ անձանց աշխատանքային կարգավիճակը, որոնք գրանցված չեն Եկամուտների ծառայությունում, հենց նրանց դեպքերը կքննարկի հանձնաժողովը:
Ինքնազբաղ անձինք, ովքեր գրանցված են Եկամուտների ծառայությունում, ստիպված չեն լինի տրամադրել տնտեսական գործունեությունը հաստատող որևէ փաստաթուղթ, քանի որ պետությունը գիտի նրանց կարգավիճակը: Նրանք միայն պետք է ներկայացնեն իրենց հաշվեհամարը, որին կփոխանցվի 300 լարի (93,7 դոլար) գումար:
Ֆինանսների նախարարությունը մշակել է հատուկ և մանրամասն ցուցումներ՝ աջակցելու բոլոր կատեգորիաների քաղաքացիներին, ովքեր իրավունք ունեն օգնություն ստանալու՝ համաձայն Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի:
Ֆինանսների նախարարության որոշմամբ՝ այն անձինք, ովքեր որևէ տնտեսական գործունեություն են իրականացրել և եկամուտ են ստացել, բացառությամբ այն անձանց, ովքեր աշխատել են պայմանագրով նախատեսված կարգով, համարվում են ինքնազբաղված: Նրանց նախարարությունը պայմանականորեն բաժանել է երկու կարգի՝ Եկամուտների ծառայությունում անհատապես գրանցվածներ և նրանք, որոնց տնտեսական գործունեությունը պաշտոնապես չի ֆիքսվում:
Ըստ վերջին տվյալների՝ մինչև 150 հազար մարդ ընգրկվել է առաջին կատեգորիայում, երկրորդ կատեգորիայում մարդկանց թիվն անհայտ է:
Այն անձինք, ովքեր իրականացնում են հարկման ենթակա տնտեսական գործունեություն, կկարողանան ստանալ իրենց հասանելիք 300 լարին, եթե նրանք 2020 թվականի առաջին եռամսյակում լրացրել են ամսական եկամուտների հայտարարագիրը և վճարել են հարկերը: Ավելի հեշտ է միկրոբիզնեսի համար, որը պետք է գրանցվի Եկամուտների ծառայությունում:
Անհատ ձեռնարկատերերի համար բավարար կլինի ներկայացնել մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը 2019 թվականի տարեկան հայտարարագիրը կամ առաջին եռամսյակում գրանցված ՀԴՄ-ի շրջանառությունը:
Առաջին եռամսյակում փոքր բիզնեսին բավական կլինի ներկայացնել եկամուտների մասին լրացված հայտարարագիրը կամ ՀԴՄ շրջանառությունը:
Շուկաների վաճառողների համար բավական է կամ առաջին եռամսյակում լրացված եկամտի հայտարարագիրը, կամ ՀԴՄ-ի շրջանառությունը, կամ Եկամուտների ծառայությանը ներկայացնել շուկայի տնօրինության կողմից իրենց աշխատանքի փաստի հաստատումը:
Նյութը՝ «Новости Грузия»-ից