Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիրների հաստատված դեպքերի քանակն ավելացել է 6-ով, հասնելով 517-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Կարանտինում է գտնվում 5153 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 549:

Թարմացված տվյալներով, 517 վարակակիրներից 168-ն արդեն առողջացել է, 6-ը մահացել:

Բացի այդ, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով: