Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 240-ով և դարձել 347 617: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 473 մարդ (+147), կատարվել է 2 640 615 թեստավորում (+4 217), առողջացել են վարակվածներից 333 609-ը (+91): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8 019 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում ավելացել է 1–ով, այն 1 515 է։