Հայաստանում հոկտեմբերի 25-ին կատարվել է 11 982 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1517 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1050 հիվանդ, գրանցվել է մահվան 59 դեպք: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ նախարարության տվյալներով, այսպիսով, հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 112 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 263 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7 375 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում: