Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 650-ով՝ հասնելով 202 817-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 783-ով և հասել 181 963-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 426 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 902 716-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 735-ի: Եվս 952 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 167 մարդ։