Վրաստանում կորոնավիրուսի հինգ նոր դեպքերը ներկրված են: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, բոլոր հինգ հիվանդների մոտ կորոնավիրուս է հաստատվել կարանտինային տարածքներից: Նրանց մի մասը Վրաստանի քաղաքացիներ են, մի մասն էլ երկքաղաքացիություն ունեն:
«Այս անգամ նոր վարակվածների թվում բեռնատարի վարորդներ չկան: Հիվանդների առողջական վիճակը բավարար է»,- ասել է Գամղրելիձեն:
Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա, ըստ Ամիրան Գամղրելիձեի, տագնապի և խուճապի պատճառ չկա: