Jnews-ի հարցմանը, թե ինչպես է նոր կորոնավիրուսն ազդել Ջավախքի վրա, ընդամենը մեկ օրվա ընթացքում մասնակցել է 109 հոգի: Հարցերին պատասխանողներից շատերը, որպես կորոնավիրուսի պանդեմիայի հետևանք, նշել են՝ «Ընտանիքը կերակրողը չի կարողացել գնալ արտագնա աշխատանքի» պատասխանը:

Ապրիլի 10-ին, Jnews-ի հարցման մեջ և հարցաթերթի միայն ռուսերեն տարբերակին մասնակցել է 109 մարդ: Մեր հավաքած տվյալները և դրանց վերամշակումը կկատարվեն հետո էլ՝ հիմնված ավելի մեծ թվով մասնակիցների վրա: 109 հարցվածներից 64,2%-ը ապրում է քաղաքում, մնացածը` գյուղում: Հարկ է նշել, որ մեծամասնության` 65,1%-ի ընտանիքներում 4-ից 6 հոգի են ապրում, 22%-ի ընտանիքներում` 1-ից 3 հոգի: «Որտե՞ղ եք աշխատում» հարցին պատասխանել են 101 հոգի, որոնցից 24.8%-ը աշխատում է սպասարկման ոլորտում, ռեստորաններում, խանութներում, սրահներում և այլն, հարցվածների 23.8%-ը նշել է, որ ընտանիքի եկամուտը արտագնա աշխատանքն է, 14,9%-ը նշել է, որ չի աշխատում:

«Ինչպե՞ս է ազդել կորոնավիրուսը Ձեր ընտանիքի վրա» հարցին պատասխանել է 103 հարցված, որոնցից 30.1%-ն ասում է, որ ընտանիքի կերակրողը չի կարողացել արտագնա աշխատանքի մեկնել, 29.1%-ն ասում է, որ տանն են նստած և որևէ եկամուտ չեն ստանում, 14.6%-ը նշել է, որ ընտանիքի կերակրողը կորցրել է եկամուտը:

«Կարանտինի ժամանակ օգնություն ստացե՞լ եք» հարցին հարցվածների ընդհանուր թվից պատասխանել է 107 մարդ: Մեծամասնությունը` 78%-ը որևէ օգնություն չի ստացել, 23%-ը նշել է, որ փակել են իրենց էլեկտրաէներգիայի ծախսերը, 9%-ն ասում է, որ աշխատում են հեռավար կարգով և ստանում են աշխատավարձ, 7%-ն ասում է, որ փակել են իրենց գազի ծախսերը:

«Գտնո՞ւմ եք, որ Ձեզ պետք է օգնեն» հարցին 30.2%-ը պատասխանել է՝ այո, այս իրավիճակում նրանք չեն կարող անել առանց օգնության, բայց հուսադրող է, որ նրանք նշել են նույնքան չափով, որ ճիշտ է նրանց համար դժվար է, բայց նրանք օգնության կարիք չունեն: 22.6%-ը օգնության կարիք ունի, քանի որ նրանք ունեն անչափահաս երեխաներ, իսկ 11.3%-ը օգնության կարիք չունի, և իրենք կարող են ինչ-որ մեկին օգնել:

Մեծամասնությունը` 41.3%-ը չեն ցանկացել թողնել իրենց տվյալները հետագայում իրենց հետ կապ հաստատելու համար, բայց ոմանք գրել են իրենց հեռախոսահամարները, անունները և անգամ էլ. փոստի հասցեները:

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մասնակցել են հարցմանը, Jnews-ը մշտապես կվերլուծի տվյալները և դրանք միացնելով կկատարի դրանց ընդհանրական եզրակացություն և կներկայացնի իր ընթերցողին:

Եթե դեռ չեք լրացրել հարցաթերթիկը, կարող եք այն լրացնել՝ լ այստեղ: