Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքում, ժամը 11-ի սահմաններում անհայտ անձինք կոտրել են Արդարադատության տան ապակիները: Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները:

Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության, հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է՝ վնաս պատճառել կամ ոչնչացնել ուրիշի ունեցվածքը: