Տեղի ունեցավ Ախալքալաքի անօթևան շների ապաստանման տենդեր-մրցույթը: Այժմ ընթանում է փաստաթղթերի պատրաստումը: Մինչ տարվա վերջ 300 անօթևան շուն կգտնեն ապաստան:
Անօթևան շների համար Ախալքալաքի շրջանի բյուջեից հատկացվել է 25 423 լարի: Տենդեր-մրցույթին մասնակցելու համար դիմել է միայն մեկ մասնակից, ով էլ հաղթել է այն, նվազեցնելով նախնական գումարը մինչև 24 900 լարիի: Տենդերն շահել է Մարինա Ջանելիձեն Օզուրգեթից: Նա 300 անօթևան շների Ախալքալաքից կբռնի և կտեղափոխի Վրաստանի ապաստաններ: Պրոցեսը կսկսվի բոլոր փաստաթղթերը նախապատրաստելուց անմիջապես հետո և կավարտվի մինչ 2017 թ. դեկտեմբերի 31-ը:
Շների բռնումը կանցկացվի միջազգային նորմերին համապատասխան: Նրանք կտեղափոխվեն հատուկ մեքենաներով: Լուրջ հիվանդ կենդանիներին, անհրաժեշտության դեպքում, կանցկացվի էֆտանազիա և թաղում:
Տենդերը հաղթողը այդ աշխատանքը կանցկացնի ամիսը երեք անգամ, անհրաժեշտության դեպքում քանակը կարող է ավելացվել:
Անօթևան շների մեկուսացումը կկատարվի համապատասխան պատվաստումների անցկացման, ինքնության հաստատման և գրանցումներից հետո:
Քաղաքում անօթևան շները վերջին շրջանում շատացել են և վտանգ են ներկայացնում Ախալքալաքի բնակիչների համար, քանի որ նրանք շատ ագրեսիվ են:
Հասարակական Առողջապահության կենտրոնի տվյալներով, այս տարի արձանագրվել է շան կողմից մարդանց կծելու 53 դեպք, որոնցից 15-ի դեպքում անձը ստացել է բուժման լիարժեք կուրս կատաղության դեմ, մնացածները բուժման համար չեն դիմել:
Շուշան Շիրինյան