Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավարակով հաստատված դեպքերի քանակը կազմում է 170: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հաստատված 170ից ապաքինվել է 36 պացիենտ, մահացել է 1-ը: Կարանտինում է գտնվում 5067 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 330: