Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած ուսումնասիրության շրջանակներում հարցված քաղաքացիներն առողջապահական համակարգը համարում են Վրաստանի ներկայիս կառավարության հիմնական ձեռքբերումը:
Հարցին` «Ո՞րն է այսօրվա կառավարության հիմնական նվաճումը», հարցվածների 15%-ը նշել է առողջապահությունը, 4%-ը, ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ազատականացումը, 4%-ը՝ խոսքի ազատությունը, 3%-ը՝ ենթակառուցվածքը, 2%-ը՝ ճանապարհները, 2%-ը՝ կրթությունը, 2%-ը` կայունությունը, 1%-ը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, 1%-ը` կենսաթոշակների բարձրացումը, 1%-ը` վարկերի զրոյականացումը, 2%-ը՝ այլ ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ, հարցվածների 35%-ը ոչ մի ձեռքբերում չի նշել, 26%-ը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով, հանրային կարծիքի ուսումնասիրությունն ամբողջ երկրի մասշտաբով անց է կացրել IPM-ն՝ մայիսի 20-ից մինչև հունիսի 11-ը: Ընդհանուր առմամբ հարցվել է 1500 մարդ, սխալմունքի շեմը` 2,5% է: