Այսօր Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը:

Կառավարության կազմում ընդամենը երկու փոփոխություն կա. Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ջուանշեր Բուրճուլաձեն, իսկ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար կլինի Իրակլի Քարսելաձեն:

Իրակլի Ղարիբաշվիլիի ներկայացված կազմը հետևյալն է.

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,
Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,
Ներքին գործերի նախարար՝ Վախտանգ Գոմելաուրի,
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավա,
Արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանի,
Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանիի,
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Միխեիլ Չխենկելի,
Բռնազավթված տարածքներից, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար՝ Էկատերինե Տիկարաձե,
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Լևան Դավիթաշվիլի,
Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրճուլաձե,
Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական ​​նախարար՝ Թեա Ախվլեդիանի:

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի երկուշաբթի օրը:

Երեկ «Վրացական երազանքը» վարչապետի պաշտոնում առաջադրել էր Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը:

Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ դարձավ, այն բանից հետո, ինչ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց:

Հիշեցնենք, Իրակլի Ղարիբաշվիլին մեկ անգամ արդեն զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը, 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը: