Վրաստանը և Հայաստանը չեն սահմանափակվում միայն բարիդրացիական, բարեկամական հարաբերություններով: Վրաստանը Հայաստանի համար կարևոր տրանսպորտային միջանցք է, մինչդեռ Հայաստանը Վրաստանի համար առևտրային գործընկերների առաջին տասնյակում գտնվող երկիր է: Թեպետ, երկու երկրների տնտեսական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն թվարկված հնարավորություններով:

Հարավային Կովկասի երկու երկրները՝ Հայաստանն ու Վրաստանը, միշտ ունեցել են չեզոք-բարիդրացիական հարաբերություններ, իհարկե, յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր պետական շահերով, աշխարհաքաղաքականությամբ՝ ունենալով արտաքին քաղաքականության այլ վեկտոր, ինչը, սակայն, չի խանգարում տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Կարծիք Վրաստանից

Խոսելով արտահանման մասին հնարավոր չէ պատկերացնել, որ Հայաստանից կարելի է արտահանել այն, ինչը Վրաստանում կարող է չլինել: Այնուամենայնիվ, Հայաստանից Վրաստան արտահանված առաջին տասնյակում են հանքաքարը, պղինձը, ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային հումքը, ապակե տարաները, էլեկտրաէներգիան, ալկոհոլային խմիչքները, դեղամիջոցները, պլաստիկատե տարաները, շոկոլադը և կակաոն, սուրճ պարունակող մթերքներ…

«Ռոնդելի» հիմնադրամի փորձագետ Վալերի Ճեճելաշվիլին կարծում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունները պայմանավորված են նրանով, որ այս պետությունները հարևան երկրներ են:

«Վրաստանը և Հայաստանը ավանդապես շատ սերտ գործընկեր պետություններ են, որոնք դարեր շարունակ ապրում են կողք կողքի, որոնք, ըստ էության, շատ մեծ համակրանք ունեն միմյանց նկատմամբ և մարդկային շատ-շատ շփումներ: Արտահանման և ներմուծման կառուցվածքն անընդհատ աճում է: Վրաստանի և Հայաստանի միջև կա շատ լավ սեզոնային էլեկտրաէներգիայի փոխանակում: Վրաստանից Հայաստան, հիմնականում իրականացվում է մեքենաների վերաարտահանում, մեր արտահանման ամենամեծ մասը», – ասում է Ռոնդելի հիմնադրամի փորձագետ Վալերի Ճեճելաշվիլին:

Հարաբերությունների մեկ այլ ոլորտը զբոսաշրջությունն է: Ըստ փորձագետի՝ Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար, որոնք միլիոնավոր են, գրավիչ են թե՛ Աջարիայի ծովափերը, և թե՛ Բակուրիանին:

«Մարդկանց փոխանակման տեսակետից, զբոսաշրջության զարգացումը, Վրաստանի ձգտումը դեպի Եվրամիություն և Հայաստանի ներկայությունը Եվրասիական երկրներում ամբողջովին չի խանգարում, քանի որ, ինչպես ես դա հասկանում եմ, Հայաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը երկու պետությունների միջև ինքնիշխան իրավունքն է, և այն, որ մենք ունենք Եվրամիության հետ անայցեգրային ռեժիմ, սա մեզ չի խանգարում և որևէ կերպ չի սահմանափակում երրորդ պետությունների հետ մուտքի արտոնագրի պայմանագիր կնքելը: Հայաստանը նմանապես ազատ է իր ընտրության մեջ, այդ իսկ պատճառով ես չեմ տեսնում որևէ մտավախություն, որ մենք կարող ենք ունենալ բարդացումներ՝ վիզային ռեժիմի հետ կապված, այսպիսով մարդիկ ազատ ճանապարհորդում են ու, փառք Աստծո, գնում միմյանց մոտ», – ասում է փորձագետը:

Եթե մարդկային հարաբերություններում արտաքին քաղաքականության տարբեր վեկտորը չի խանգարում, ապա առևտուրն առանց միջամտության չանցավ:

«Այս ուղղությամբ կան որոշակի խնդիրներ, քանի որ Հայաստանն իր տնտեսական ինքնիշխանությունը փոխանցել է Եվրասիական հանձնաժողովի անդամ չհանդիսացող երրորդ երկրներին, Եվրասիական համընկերությանը՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների տեսանկյունից: Հետևաբար, այժմ, ցավոք, մեր երկու երկրներն ազատ չեն երկկողմանի ազատ առևտրի ռեժիմի իրականացման մեջ, սա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել, օրինակ՝ այս տարի խնդիրներ են առաջացել Վրաստանից Հայաստան ավտոմեքենաների վերաարտահանման հետ կապված, և երկու պետություններն էլ ստիպված են հաշվի նստել դրա հետ, սա լուրջ մարտահրավեր է։ Հայաստանի և Վրաստանի միջև առևտուրը երկու երկրների համար կարևոր է, փաստը, որ Հայաստանը գտնվում է 5-րդ տեղում, ինքնին շատ կարևոր է, Վրաստանը, իմ կարծիքով, նույնպես Հայաստանի 10 գործընկերների թվում է: Սա նշանակում է, որ այն շատ կարևոր բաղադրիչ է երկկողմ առևտրի, ամբողջ արտաքին առևտրաշրջանառության կառուցողականության մեջ, և երկու երկրները պետք է պատշաճ ուշադրությամբ մոտենան դրան», – ասում է Վալերի Ճեճելաշվիլին:

Կարծիք Հայաստանից

Վրաստանից Հայաստան արտահանվող լավագույն 10 ապրանքատեսակները ներառում են ալկոհոլային հումք և խմիչքներ, պարարտանյութեր, ինչպես հանքային, այնպես էլ քիմիական և ազոտ, էլեկտրաէներգիա, նավթ և նավթամթերք, փայտից պատրաստված արտադրություն և թեփ, գիպսից և գիպսային բազայից արտադրություն, մարված և անմար կրաքար, հիդրավլիկա, ցիանիդ և ցիանիդի օքսիդ, ալյուր, մսակտորներ և ծովամթերք, ճարպեր, հանքային և գազավորված ջրեր, քաղցր և ոչ ալկոհոլային ըմպելիքներ…

Ըստ «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի, կա ապրանքների կատեգորիա, որը Հայաստանը բերում է Վրաստանի տարածքով: Հետևաբար, առևտրի ծավալն աճել է: Օրինակ՝ 2018-ին Վրաստանը ցուցաբերել է մոտ 600 միլիոն դոլար առևտուր, հայկական վիճակագրության մեջ այն կազմում է 250 միլիոն ԱՄՆ դոլար: Նրա կարծիքով՝ այս թվերի միջև տարբերությունն այն է, որ ներառվել են մեքենաները, որոնք Հայաստանը ներմուծում է Վրաստանի տարածքով, ինչպես նաև մի շարք այլ ապրանքներ: Հետևաբար, Հայաստանը Վրաստանի համար առևտրային գործընկերների հնգյակում է, իսկ Հայաստանի համար Վրաստանը գտնվում է առաջին տասնյակում:

«Մենք այնտեղ զբոսաշրջիկների քանակով առաջին եռյակում ենք, այսինքն՝ այն մեկ միլիոնից մեկուկես միլիոն այցելու է: Այս ցուցանիշի մեջ զբոսաշրջիկների մասնաբաժինը փոքր է՝ ընդամենը 20-25%: Նույնիսկ անցյալ տարվա տվյալներով՝ անցյալ տարի Աջարական տուրիստական գործակալությունը արձանագրել է, որ Հայաստանը ներառված չէ 5 երկրներում, որտեղից այցելում են զբոսաշրջիկները: Ստացվում է նմանատիպ պատկեր, որ Իսրայելն ունի ամենացածր դիրքը՝ առաջատար հնգյակում՝ 50 000 զբոսաշրջիկ ունենալով: Ըստ վիճակագրության, պարզվում է, որ Աջարիայում հանգստացող հայերը 50 000-ից պակաս են», – ասում է Ջոնի Մելիքյանը:

Հայաստանը և Վրաստանը ակտիվորեն համագործակցում են էներգետիկ ոլորտում:

«Կա մի նախագիծ, որն իրականացվում է դանդաղ տեմպերով, բայց դեռևս իրականացվում է, այն է՝ ստեղծել էներգետիկ կամուրջ, որը կապում է Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը և ապագայում նաև Իրանը, որպեսզի մեր երկրները հնարավորություն ունեան փոխանակել էլեկտրաէներգիան, արտահանել այն և անհրաժեշտության դեպքում ներմուծել, ուստի սա մեր համար լավ հնարավորություն է՝ ապահովել էլեկտրաէներգիայի փոխադարձ շրջանառություն, և այնտեղ շատ կարևոր է, որ Իրանին գործնականում անհրաժեշտ լինի լրացուցիչ էլեկտրաէներգիա, իսկ այսօր Վրաստանն արդեն ունի կապված էներգետիկ համակարգ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հետաքրքիր է, եթե դեռ 2000-ականներին Հայաստանը Վրաստան էլեկտրաէներգիա էր արտահանում, ապա այսօր ստացվում է հետևյալ պատկերը. Երբ ձմռանը Վրաստանին անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալներ, այն ստանում է հարևան Ադրբեջանից, և դա վերադառնում է այս հիդրոէլեկտրակայանի տեսքով, ինչը ավելի շատ է ամառվա ընթացքում», – ասում է Ջոնի Մելիքյանը:

Վրաստանի ու Հայաստանի փոխադարձ ներդրումներն այդքան էլ շատ չեն: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում միլիոնների ներդրումներ կան:

«Ստացվում է, որ Հայաստանից ավելի շատ ներդրումներ կան, քանի որ տուրիստական սեզոնը՝ հյուրանոցային և ռեստորանային ոլորտներն են: Օրինակ՝ անցյալ տարի, երբ Բախտաձեն եկավ Հայաստան, նա առաջարկեց կրկնապատկել առևտուրը և այլն: Այսինքն, նա ասաց՝ եկեք գումարը հասցնենք միլիարդի, բայց գումարը մեծ է: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը պետք է 4 անգամ ավելացնի, որպեսզի հասնի միլիարդի, ինչն առնվազն 10-20 տարի է պահանջում: Ըստ նրանց վիճակագրության, մի փոքր ավելի քիչ, քան 2 անգամը, բայց այնուամենայնիվ, 600-ից մի միլիարդի հասցնելը՝ այդքան էլ հեշտ աշխատանք չէ: Հիմա հնարավորություն կա, եթե լինի խրախուսանք, համատեղ ձեռնարկություններ հիմնել: Օրինակ՝ գինու արտադրությունը, այսինքն՝ կիսաֆաբրիկատն առաքվում է Հայաստան և զարգանում, իսկ նրանց հետաքրքրելու դեպքում լրացուցիչ ծավալներ կարող են արտահանվել Ռուսաստան: Կամ Վրաստանում ինչ-որ բան հիմնել, որպեսզի այդտեղից ավելի հեշտ լինի մուտք գործել եվրոպական շուկա: Այն ապրանքները, որոնք մրցունակ կլինեն, որոնք Եվրամիությունում չեն ընկնի քվոտաների տակ և այլն: Կարելի է մտածել տարատեսակումների մասին՝ իրական արդյունք ստանալու համար», – ասում է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Չնայած դժվարություններին, երկու երկրների իշխանությունները միշտ հայտնում են իրենց պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական հարաբերությունները, որից շահում են և պետությունները, և շարքային քաղաքացիները:

Քրիստինե Մարաբյան