Կանանց դերի մասին իշխանության մեջ, նրանց մասնակցությունը ընտրություններին, խոչընդոտները քաղաքականության մեջ, օրենսդրական և այլ երկրների գենդերային հարցում փորձի մասին և այլ հարցերի շուրջ jnews.ge–ն զրուցեց «Քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կենտրոնի» ղեկավար Լադո Բոժաձեի հետ:
Վրաստանում կինը քաղաքականության մեջ, որքանո՞վ է հնարավոր ու թույլատրելի: Ի՞նչ է ասում վիճակագրությունը:
Մեզ մոտ ինչպես երևում է այդքան էլ լավ ցուցանիշներ չեն, քանի որ այժմ Խորհրդարանում ընդամենը 18-ն են կանայք, դա միայն 12%-ն է, իսկ համաշխարհային միջինը` 21,8% է, գրեթե 22%: Բազմաթիվ արաբական երկրներում ցուցանիշը ավելի բարձր է, քան մեր երկրում: Այդ պատճառով մենք բոլորս աշխատում ենք օրենսդրության վրա ու ցանկանում ենք, որպեսզի մեր երկիրը ընդունի գենդերային քվոտաները: Ներկայումս խորհրդարանում երկու օրինագծեր կան: Օրինագծերից մեկն այն մասին է, որ ամեն երկրորդ թեկնածուն լինի կին, սակայն օրենսդրության մեջ անշուշտ, չի լինի գրված կին, տղամարդ, այլ գրվում է հակառակ սեռի ներկայացուցիչ: Իսկ մյուս տարբերակը այն է, որ յուրաքանչյուր երրորդ թեկնածուն պետք է լինի տարբեր սեռի ներկայացուցիչ: Բայց հիմնական խնդիրն այն է, որ այս ընտրություններում գենդերային քվոտա չի լինի: Վատն այն է, որ առանց գենդերային քվոտաների, մենք չենք հասնի համաշխարհային ցուցանիշի, նույնիսկ 50 տարի հետո: Եվ դա, շատ վատ է, քանի որ այդ ցուցանիշը բոլոր ժողովրդավարական երկրներում, Հյուսիսային Եվրոպայում արդեն հասել է 41,1%-ի: Եվ ոչ միայն քաղաքականությունում, Խորհրդարանում կամ Տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ նաև բիզնեսում` տնօրենների խորհուրդներում և այլ կառավարական կառույցներում:
Ի՞նչն է պատճառը, որ Վրաստանում հետաքրքրված չեն, որ կինը լինի քաղաքականություն մեջ:
– Պարզվում է, որ սա ոչ միայն մեր երկրի խնդիրն է, օրինակ, եթե նայենք վիճակագրությանը, աշխարհում` նախագահ կանանց, խորհրդարանների նախագահ կանանց, կառավարությունների ղեկավար կանանց, ապա միայն Եվրոպայում է լավ վիճակագրություն, այլ երկրներում ու կոնտիգենտներում նույն խնդիրն է: Խնդիրները նույնն են, կարող են լինել խնդիրներ կապված կրոնի հետ, ավանդույթի, կրթական ցածր մակարդակի: Եթե նայենք միլիարդատերերի, միլիոնատերերի թվին, ամբողջ աշխարհում կանանց թիվը մեծ չէ: Նմանատիպ խնդիրների հետ պետք է պայքարի ամբողջ հասարակությունը: Եվ մենք պետք է ընդունենք քվոտաները և միջոցներ արագացնելու համար այդ գործընթացը:
Մինչ այդ, ամեն ընտրությունից առաջ խոսվում էր կանանց համար քվոտաների մասին: Կանանց ակտիվորեն ներգրավում էին ցուցակներում, բայց արդյունքում կրկին շրջանային ժողովներում (Սակրեբուլո) չհայտնվեցին կանայք: Կանայք չկան նաև Շրջանային վարչության (Գամգեոբա) նախագահների ու փոխնախագահների պաշտոններում: Ինչպե՞ս սա եղավ:
– Մենք այժմ, նույնպես օրենքով քվոտաներ ունենք, բայց այն պարտադիր քվոտավորում չէ: Օրենքը, որն ընդունվեց 2011 թվականին, ըստ որի, եթե ցուցակում յուրաքանչյուր երրորդ թեկնածուն լինի հակառակ սեռի ներկայացուցիչ, ապա այդ կուսակցությունը պետության կողմից կստանար դրամաշնորհ, գումարած 10%, բայց չաշխատեց: Այնուհետև, 2014 թվականին տեղի ինքնակառավարման մեջ կատարվեց փոփոխություն և գրեցին, որ տոկոսը կբարձրանանա 10-ից դառնալով` 30: Սա խթան հանդիսացավ քաղաքական կուսակցությունների համար գրանցելու կուսակցական ցուցակներում կանանց: Բայց հետո պարզվեց, երբ կանայք մտել են Սակրեբուլո, օրինակ կուսակցական ղեկավարները նրանց ասել են, որ գրեն դիմումը և դուրս գան Սակրեբուլոի կազմից: Իհարկե կանանց տեղերը ավելի ուշ զբաղեցրել են տղամարդիկ: Երկու օրինագծերը, որոնք, ինչպես արդեն նշեցի, քննարկվում են խորհրդարանում, ունեն ընդհանրություններ: Այն կնոջ տեղը, ով գրել է դիմում, և հեռացել, նրա փոխարեն պետք է լինի այլ կին ոչ թե կուսակցության ընտրացուցակի հաջորդ ներկայացուցիչը: Դա կարող է նաև դիտարկվել որպես գենդերային քվոտաներ, բայց այս մեթոդով մենք կարող ենք պահպանել այդ քվոտան:
Ախալքալաքի շրջանային ժողովում միայն տղամարդիկ են, Շրջանային վարչության նախագահի պաշտոնում և նրա տեղակալները նույնպես տղամարդիկ են: Ինչպիսի՞ն է հետևյալ հարցը մյուս շրջաններում:
– Այս իրավիճակը ոչ միայն Ախալքալաքի շրջանում է, այդպիսին՝ մի քանիսն են: Մենք ունենք միայն մեկ կին ընտրված որպես վարչության նախագահ (գամգեբելի) և մեկ գամգեբելի Թբիլիսիում, որը նշանակվել է: Եվ միայն երկու կին, ովքեր համարվում են Սակրեբուլոյի նախագահ, մի քանի կին Սակրեբուլոյի նախագահի պաշտոնում: Կան խորհրդատվություններ, որոնց հիման վրա նախագահներից մեկը պետք է լինի կին: Մենք ունենք շատ նախարարություններ, որտեղ չկա ոչ մի կին: Սա նույնպես խնդիր է, մեր մշակույթի խնդիրն է և պատրաստակամությունը տեսնել ավելի շատ կանանց քաղաքականության մեջ: Մեզ մոտ ասում են քաղաքականությունը կեղտոտ գործ է, և կինն այնտեղ անելիք չունի: Կինը կարող է լինել միայն կին, մայր, և զբաղվել միայն ընտանիքով, այլ ոչ թե հանրային հարցերով: Մենք պետք է հասնենք այդ քվոտաների ընդունմանը, նրա համար, որ հասարակությունը ինքնին ընդունի: Իսկ դրան հասնելու համար մեզանից կպահանջվի 60 տարի:
Քրիստինե Մարաբյան