Կորոնավարակի «օմիկրոն» շտամը ինչպես նշում են մասնագետները արդեն լայն տարածում է գտել ամբողջ Վրաստանում։ Վարակի տարածման, բուժման և կանխարգելման մասին զրուցել ենք հանրային առողջության մասնագետ Զուրաբ Ալխանիշվիլիի հետ, ով իր մասնագիտական հմտություններն ու փորձն էր կիսում Ախալքալաքի գյուղական բժիշկների հետ։
– Ինչպի՞սի ընթացք է ունենում «օմիկրոն»-ը։
«Օմիկրոնի» հետ կապված պետք է նշել այն ամենակարևոր բանը, որ երբ ասում ենք, որ այն ավելի թեթև ընթացք է ունենում, դա միայն արտահայտվում է թվերով, ի՞նչ է նշանակում դա։ Եթե մինչ այդ, օրինակ՝ վարակակիր անձանց 10%-ի վիճակը ծանրանում էր, որ հնարավոր էր նրանց համար անհրաժեշտ լիներ վերակենդանացման բաժանմունքում պառկել, այս դեպքում վերակենդանացման բաժանմունք ընկնելու տոկոսը հնարավոր է լինի 10%-ից ավելի ցածր, այսինքն՝ հավանականությունը, որ 100 վարակակիրից ավելի քիչ մարդու վիճակ կծանրանա, ավելի շատ է։ Սակայն վիճակի ծանրանալ համենայնդեպս հնարավոր է, որ լինի։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ավելի արագ է տարածվում «օմիկրոն» շտամը, քան դրանից առաջվա շտամը, այստեղից ելնելով բացարձակ թվերով այն մարդկանց թիվը, ովքեր հիվանդանոց կընկնեն և որոնց վիճակը կբարդանա, էլի ավելի բարձր կլինի։ Դրա համար մեր գլխավոր խորհուրդն է, որ յուրաքանչյուր պաշտպանիչ միջոց, որն ունենք, ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվենք և օգտագործենք:
– Ինչպի՞սի ախտանիշեր են ի հայտ գալիս «օմիկրոնի» ժամանակ:
«Ինչպես մյուս վարակների դեպքում կան տարբեր ախտանիշեր, ինչպիսիք են կոկորդի ցավ, ջերմություն և այլն, նույնը կարող է լինել և «օմիկրոնի» ժամանակ։ Այն դեպքում եթե ախտանիշեր են բացահայտվում, պարտադիր չէ հենց առաջին օրը թեստ հանձնել, ավելի լավ է սպասել երկու կամ երեք օր։ Որ վարակը ուզում է լինի, կորոնավարակ, գրիպ կամ այլ վարակ, յուրաքանչյուրի դեպքում պարտադիր է, որ լինենք ինքնամեկուսացման մեջ և կրենք դիմակներ, քանի որ այդ տեսակի վարակները, բոլորը փոխանցվում են։ Օրինակ. ներկա դրությամբ Վրաստանում շատ է տարածված գրիպը, որը նույնպես ունի շատ բարդություններ, ինչը հաճախ ավելի շատ դրսևորվում է երեխաների մոտ:
– Ինչպե՞ս է այն դրսևորվում երեխաների մոտ։
Այսօր Թբիլիսիում մանկական կլինիկաները շատ ծանրաբեռնված են և համարյա ազատ տեղ չկա, ճիշտ է դեպքերի մեծ մասը կապված է վախի հետ, ծնողները շատ վախեցած են: Եթե երեխան ունի ինչ-որ քրոնիկ հիվանդություն ավելի շատ են վախենում, բայց հարկ է նշել, որ երեխաների մոտ նույնպես կան ծանր դեպքեր և առավել ևս պետք է զգույշ լինել նրանց դեպքում։ Այսօր շատ երեխաներ կան տարբեր վիրուսային հիվանդություններով՝ դա կլինի կովիդ, սովորական գրիպ կամ այլ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը։
«Դիմակ կրել, կարող են նաև երկու դիմակ օգտագործել, եթե փակ տարածքում են գտնվում, ցանկալի է օգտագործել բժշկական դիմակներ, պահպանել հեռավորություն, և, իհարկե պատվաստվել: Իսկ այն անձիք, ովքեր երկու անգամ պատվաստվել են, ապա ընդունեն երրորդ՝ բուստերային դեղաչափը:
Գայանե Ակոջյան