Վրաստանի քաղաքական և տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ազդեցությունը, կախվածությունը և նրանց կրճատման հնարավորությունը, և շատ այլ հարցեր, «Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշիի տված հարցազրույցում:
– Անընդհատ քննարկվում է ռուսական ազդեցությունը Վրաստանի վրա, ինչում է այն դրսևորվում:
Առաջինը դա նրանց զորքն է, որը կանգնած է Վրաստանի տարածքում և դա բավականին լրջորեն է անդրադառնում մարդկանց ճակատագրերին, ովքեր ապրում են օկուպացված տարածքներում: Մենք միշտ տեսնում ենք, որ առաջանում են խնդիրներ ունեցվածքի բաժանման, թարգմանության, մարդկանց ձերբակալման խնդիրներ: Օրինակ Ցխինվալի, որտեղ նրանց տուգանում են, վերցնում են գումար, դա լուրջ խնդիր է, քանի որ դա հաճախակի է տեղի ունենում: Բացի այդ, մենք հիշում ենք, որ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Վրաստանի քաղաքացու ցինիկորեն սպանությունը, ով անցել էր Գալիի տարածաշրջանից Զուգդիդի: Համազգեստով մարդիկ կրակել են, սպանել նրան և անցել ռուսական կողմից հսկվող տարածք: Սա շատ լուրջ խնդիր է, և սա իհարկե ազդում է Վրաստանի հարաբերություններին Ռուսաստանի հետ: Այն անդրադառնում է նաև մարդկանց հոգեվիճակին, քանի որ մենք շատ փախստականներ ունենք: Այն հարվածում է տարբեր ուղղություններից, ֆինանսական, տնտեսական, քաղաքական: Բացի այդ կան նաև այլ մեթոդներ: “Արթ փաուեր” (խմբ. Մշակույթի ուժ), “Սոֆթ փաուեր” (փափուկ ուժ), սա նշանակում է քարոզչություն, ֆինանսական որոշ հոսքեր:
– Վրաստանը տանում է դեպի տնտեսական հարաբերությունների լավացման ձգտողական քաղաքականություն, առանց քաղաքական կարգավորման, ինչքանով է հնարավոր այդպիսի դասավորվածությունը:
Դժվար կլինի այդ տնտեսական համատեքստում, ինչը կա Վրաստանի և Ռուսաստանի միջև, մտածել կայուն բարելավման մասին, տնտեսական կամ այլ հարաբերություններում շատ բարդ է: Մենք չունենք VIP հարաբերություններ, խզված են դիվանագիտական հարաբերությունները: Կան բոլորովին այլ նպատակներ: Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրոատլանտյան տարածության մասը, Ռուսաստանը խանգարում է: Այն ցանկանում է, որ Վրաստանը դառնա Եվրասիական տարածության մի մասը: Այն կանխում է մեր ինտեգրումը, այն շատ խստորեն դեմ է Վրաստանի, Ուկրաինայի ինտեգրմանը ՆԱՏՕ: Չի ողջունում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի դեպի Եվրամիություն ինտեգրման պրոցեսը: Նա դեմ էր Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Թե ինչի հանգեցրեց մենք արդեն տեսանք Մայդանում: Նա դեմ էր Վրաստանի ՆԱՏՕ ինտեգրմանը: Դա ինչի հանգեցրեց մենք արդեն տեսանք: Ռուսաստանը ագրեսիվ պետություն է, որը ներկայումս ունի բարդ քաղաքական հարաբերություններ Վրաստանի հետ, սակայն 2012 թ.-ից հետո փափկացվել է հարաբերությունները տնտեսական ոլորտում: Բացել սահմանները, բայց, ցավոք, այս ամենը անկայուն է, քանի որ քաղաքականությունը շատ է: Այսօր բաց է, վաղը կհայտնվի ինչ-որ մի Օնիշչենկո և կասի, որ ձեր գինին կամ խնձորները թունավորված են ու հանկարծ կփակեն:
– Սակայն պետք է նշել, որ օրինակ մեր տարածաշրջանում ցածր տնտեսական մակարդակի պատճառով կա մեծ տնտեսական կախվածություն Ռուսաստանից, ինչ է արվում է, որպեսզի կրճատվի կախածությունը:
Ավելի պակաս կախվածություն ունենալու համար այդպիսի գործոններից, անհրաժեշտ է ավելի մեծ բարեփոխումներ, ավելի մեծ ներդրումներ: Բնականաբար, կարիք չկա ժխտելու, որ ռուսական շուկան հետաքրքիր է, դա ճիշտ չի լինի: Այն հետաքրքիր է, պարզապես պետք է տեղյակ լինել, որ կայուն չէ, եթե ինչ-որ բան նրանց դուր չգա քաղաքական պատճառներով, կարող են փակել շուկան: Եթե մենք կախված լինենք նրանցից, ապա նրանք մեզ շանտաժի կենթարկեն, մեզ գերի կդարձնեն: Պետք է ձգտել զարգացնելու ամբողջ Վրաստանի տնտեսությունը, անել ամեն ինչ տարածաշրջանային զարգացման համար: Բայց սա շատ բարդ գործընթաց է: Երկու-երեք օրվա ընթացքում սա չի իրագործվի: Պետությունը շատ բան է արել, բայց պետք է ավելին: Շատերը տարբեր տարածաշրջաններից գնում են փող վաստակելու ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Թուրքիա, Եվրոպական երկրներ: Սա ցավոք սրտի աղքատության խնդիրն է և տնտեսական, որոնք դեռ գոյություն ունեն Վրաստանում: Դրա համար հարկավոր է ժամանակ, համբերություն և մեծ ջանքեր: Վրաստանում բավականին լավ աճ կար, բայց ճգնաժամը շատ լուրջ հարվածեց երկրի տնտեսական աճին: Գլխավորը այն է, որ խաղաղություն լինի: Սա շատ կարևոր է: Եթե կա խաղաղություն, ապա դա հնարավոր է դարձնում առաջադիմել և նպաստում է աստիճանական աճին: Մենք տեսնում ենք, որ կրկին աճում ենք, որ տնտեսությունն աճում է: Առանձնահատուկ հետաքրքիր է ազատ առևտրի համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք Եվրամիության հետ:
– Ինչ կասեք ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելման մասին:
Այո, այդ խոսակցությունները եղել են, և կլինեն այնքան քանի կա երկրի օկուպացում: Ռուսական ալիքները նպաստում են անհանդուրժողականության բորբոքմանը, պատերազմի բորբոքմանը: Ցավոք, նրանք շատ են ստում: Եվ այդ սուտը անմեղ չէ, դա լուրջ վնաս է, այն շատ վտանգավոր է: Սա հիբրիդային մարտահրավերներ է: Սա նշանակում է, որ մի ձեռքով բռնել եք ինքնաձիգը, մյուս ձեռքով՝ խոսքը: Սա համակարգային պայքար է: Շատ չար քարոզչություն է, որը ուղղում է մարդկանց միմյանց դեմ: Դրա համար ես հասկանում եմ, որ մարդիկ մտածում են ինչպես այն փակել: Իհարկե անհնար է այստեղ անմիջապես գտնել պարզագույն լուծում, անջատել և վերջ:
Շուշան Շիրինյան