Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ից մինչև 24-ը մանկապարտեզները չեն գործի։

Մանկապարտեզներում արձակուրդը է հայտարարվել Ախալքալաքի Առողջապահության հասարակական կենտրոնի հորդորով։

«Քանի որ գրիպի վիրուսը շատ էր տարածված մենք խորհուրդ ենք տվել քաղաքապետարանին և նրանք արձակել են։ 10 օրը ինկուբացիոն շրջանն է, որի ընթացքում երեխաները տանը կմնան։ 10 օրից մանկապարտեզները նորից կգործեն»,- ասաց Առողջապահության հասարակական կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը։

Դպրոցներում վիճակը գնահատվում է միջին։