Այսօր՝ հուլիսի 6-ին, Վրաստանի առաջնության շրջանակներում կայացավ Ախալքալաքի «Աբուլ» և Ախալցիխեի «Սամցխե» թիմերի հանդիպումը։ Ֆուտբոլային խաղն ավարտվեց 3։0 հաշվով՝ հօգուտ ախալքալաքցիների։ «Աբուլը» բարձրացավ երկրորդ տեղ:
Խաղն անցավ երկրպագուների բարձր բացականչությունների ներքո, այն շատ ակտիվ ընթացք ուներ և հաջող ավարտ ունեցավ ախալքալաքցիների համար: Երկու գոլի հեղինակ դարձավ ֆուտբոլիստ-մարզիչ Ռաֆայել Դարբինյանը, մյուս գոլը խփեց Նուկրի Կակուլիան։
Առաջնությունում «Աբուլ» թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Առաջին տեղում «Գլդանի» թիմն է, իսկ երրորդում՝ «Վարկեթիլի 2» թիմը։ Վրաստանի ֆուտբոլի առաջնությունը շարունակվում է և կավարտվի նոյեմբերին։ Այս խաղը վերջինն էր առաջնության առաջին խաղաշրջանում։ Երկրորդ խաղաշրջանը կսկսվի օգոստոսի վերջ, որը նույնպես կանցկացվի Ախալքալաքում։
«Աբուլ» ֆուտբոլային թիմի մարզիչն է Ռաֆայել Դարբինյանը։ Նշենք, որ այս տարի «Աբուլ» թիմում 5 լեգիոներ խաղացող կա Գորիից: