Առավոտից Jnews-ը երեկ տեղացած կարկուտի հետևանքներով լուսանկարներ է ստանում: Մեր տվյալների համաձայն, ամենաշատ տուժել են Վաչիանի մայրուղու մոտակայքում գտնվող գյուղերը. Մուրջախեթ, Չամդուրա:

Մուրջախեթում բնակիչները վնասի չափը գնահատում են 90%:

Garad1

Grad11

Ծառերի պտուղները թափվեցին, դեռ հասնել չհասցրած:

Garad2

Grad22

Գետնին հավասարվեցին բանջարեղենը, հացահատիկայինները, կարտոֆիլի ցողունները:

Grad6

Կարկուտը խփել է նաև թռչուններին: Մուրջախեթում բնակիչները հայտնաբերել են մի քանի մահացած թռչուններ:

Grad

Առավոտից գյուղի բնակիչները շփոթության մեջ են, չգիտեն, թե ում դիմեն օգնության համար:

Grad7

Նրանց հետաքրքրում է, թե արդյոք վնասը փոխհատուցվելու է, թե՝ ոչ:

grad4

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները այսօր ստուգում են տուժած գյուղերը և տարածքները: Արդյոք վնասները կփոխհատուցվեն և ինչ չափերի փոխհատուցում կլինի մենք կտեղեկացնենք ավելի ուշ: